• Latest news

Վիագրան օգնում է աղիների քաղցկեղի կանխմանը

20 մարտի, 2018  12:58

Սիլդենաֆիլի ամենօրյա փոքր դոզաները, որը հայտնի է վիագրա կոմերցիոն անվանումով, կարող է նվազեցնել կոլորեկտալ քաղցկեղի առաջացման հավանականությունը: Ամերիկացի գիտնականների հետազոտության մասին նշված է Cancer Prevention Research ամսագրում հրապարակված հոդվածում:

Ավելի շատ վիագրա անունով հայտնի սիլդենաֆիլ դեղամիջոցի պատմությունը սովորական չէ: Այն մշակվել է որպես սրտի իշեմիկ հիվանդության եւ ստենոկարդիայի դեմ դեղ, սակայն պարզվել է, որ սրտի շրջանում արյան հոսքի վրա քիչ է ազդում, դրա փոխարեն ուժգնացնում է արյան ներհոսքը փոքր կոնքի օրգաններ, որով եւ պայմանավորվել է դրա հետագա օգտագործումը որպես էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ դեղամիջոց: Ի դեպ, սիլդենաֆիլը ցուցված է նաեւ թոքային հիպերտենզիայով տառապող երեխաներին: Իսկ այս տարի Ջորջիա նահանգի համալսարանին առընթեր Բժշկական քոլեջի գիտնականներն ապացուցել են, որ այս դեղամիջոցը շատ փոքր դոզաներով կարող է կանխել աղիքային պոլիպների առաջացումը, որոնք աղիների լորձաթաղանթի մակաճ են: Պոլիպներն ինքնին վտանգավոր չեն, սակայն դրանցում ավելի հաճախ, քան մյուս հյուսվածքներում առաջանում են չարորակ ուռուցքներ:

Գիտնականները փորձեր են կատարել մկների վրա, որոնք գենետիկորեն նախահակված էին ուռուցքների այս տեսակի առաջացմանը: Կրծողների համար դեղը խառնում էին խմելու ջրին:

Հետազոտության հեղինակներից Դարրեն Բրաունինգը նշել է, որ վիագրան 2 անգամ նվազեցնում է աղիներում պոլիպների քանակությունը: Բջիջների հենց այս կուտակումներն են բերում ուռուցքի առաջացման: Նրա խոսքով՝ մասնագետները հույս ունեն առաջիկայում դեղամիջոցի՝ որպես հաստ աղիի քաղցկեղի դեմ կանխարգելիչ միջոցի կլինիկական փորձարկումներ անցկացնել:

Բոլորին ծանոթ վիագրայի գրգռող էֆեկտը կապված է դեղամիջոցի՝ արյունատար անոթների հարթ մկանները թուլացնող հատկության հետ, արյանը թույլ տալով լցվել առնանդամի սպունգային մարմինների մեջ: Սակայն դեղամիջոցը մեկ այլ էֆեկտ էլ ունի՝ այն խթանում է ցիկլիկ գուանոզինմոնոֆոսֆոտի սինթեզը, որը աղիները ներսից ծածկող էպիթելերի բջիջների թաղանթի կարեւոր բաղադրիչ է: Սիլդենաֆիլի ազդեցության ճշգրիտ մեխանիզմը հայտնի չէ, սակայն հոդվածի հեղինակները նշում են, որ ցիկլիկ գուանոզինմոնոֆոսֆոտի խտացումը ճնշում է էպիթելերի բջիջների ավելորդ ակտիվ կիսվելը, դրանից բացի՝ այս նյութի ավելցուկի դեպքում օրգանիզմն ապոպթոզի միջոցով (բջիջների մահացումը կառավարող պրոցես) ավելի հեշտ է ազատվում մուտանտ բջիջներից:

Հետազոտողները նշում են, որ սիլդենաֆիլը չի օգնում ազատվել արդեն ձեւավորված պոլիպներից, այս պատճառով նրա պոտենցիալը ռիսկի խմբում ընդգրկված մարդկանց շրջանում հիվանդության կանխարգելումն է, այլ ոչ բուժումը:

Գոյություն ունի մեկ այլ հայտնի դեղ, որը բջիջներում մեծացնում է ցիկլիկ գուանոզինմոնոֆոսֆոտի մակարդակը, լինակլոտիդը, որը քրոնիկական փորկապության եւ գրգռված աղիների համախտանիշի բուժման դեղամիջոց է: Այն նույնպես արդյունավետ է նոր պոլիպների ձեւավորման դեմ, սակայն ցանկացած, նույնիսկ շատ փոքր դոզաների դեպքում դիարեա է առաջացնում, մինչդեռ վիագրայի փոքր դոզաների դեպքում դեռեւս ոչ մի կողմնակի էֆեկտ չի հայտնաբերվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել