• Latest news

Չինական սնունդով «թունավորումն» իրականում 37-շաբաթական հղիություն էր

2 ապրիլի, 2018  11:55

Քրիսթալ Գեյլ Էմերսոնը, որը 29 տարեկան է, կարծում էր, թե թունավորվել է չինական անորակ սնունդով: Սակայն պարզվել է, որ նա հղի էր, եւ ոչ թե ուղղակի հղի, այլ արդեն 37-շաբաթական: Այս դեպքի մասին հայտնել է Pensacola News Journal-ը:

Մի անգամ առավոտյան Քրիսթալն արթնացել է ուժգին փորացավից: Նախորդ գիշերը նա չինական սնունդ էր կերել, այս պատճառով մտածել է, որ թունավորվել է: Այն մասին, որ հնարավոր է հղի է, Քրիսթալը չի էլ կասկածել, չնայած արդեն մեկ երեխա ուներ: Քրիսթալի խոսքով՝ իր մոտ հղիության «ախտանշաններ» չեն եղել նաեւ առաջնեկի ժամանակ, ավելին, իր խոսքով, ինքն արտաքուստ էլ հղիի նման չէր:

Երբ Քրիսթալի մոտ է եկել շտապ օգնության մեքենան, պարզվել է, որ նրա մոտ ծննդաբերություն է սկսվել: Փոքրիկ Օլիվեր Ջեյմսը առավոտյան 6:59-ին ծնվել է շտապ օգնության մեքենայի մեջ:

Ինչպես նշել է Sacred Heart Hospital-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ջուլյա Դե Սեզարեն, նման դեպքերը հազվադեպ չեն. որոշ կանայք իսկապես իրենց հղիությանը տեղյակ չեն լինում մինչեւ ծննդաբերությունը:

Մասնագետի խոսքով՝ որոշ կանանց մոտ դաշտանային ցիկլն անկանոն է, այս պատճառով դաշտանի երկարատեւ բացակայությունը չեն նկատում: Մյուսները հակաբեղմնավորիչներ են օգտագործում եւ կարծում են, որ չեն հղիանա, սակայն սխալվում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել