• Latest news

Եզակի սոսինձը կարող է ազատել վերքերը կարելու անհրաժեշտությունից

2 ապրիլի, 2018  13:14

University of Sydney-ի հետազոտողները եզակի նյութ են ներկայացրել, որը կարող է ազատել վերքերը կարելու անհրաժեշտությունից: Խոսքը վիրաբուժական նոր սոսնձի՝ MeTro-ի մասին է, որը կոչված է կարեր դնելը լիովին փոխարինելուն:

Սոսինձը տարբերվում մեծ էլաստիկությամբ, որը թույլ է տալիս հարմարվել կենդանի հյուսվածքի փոփոխություններին՝ երաշխավորելով, որ վերքը չի բացվի: Նյութն աշխատող է նաեւ ներքին վնասվածքների դեպքում, այսինքն հեղուկ միջավայրը խոչընդոտ չէ: Ուլտրաձայնային ճառագայթման միջոցով սոսինձը վերքը փակում է ընդամենը 60 վայրկյանում:

Սոսնձի բաղադրության մեջ է մտնում տարրալուծվող էնզիմ, որը կարելի է փոփոխել՝ մոդիֆիկացնելով սոսնձող արդյունքի տեւողությունը: Սոսինձը կարելի է պահել մի քանի ժամից մինչեւ մի քանի ամիս՝ կախված, թե ինչ է պահանջվում կոնկրետ վերքի համար:

Սոսինձը ցանկացած վերքի վրա քսվում է հեղուկ վիճակում եւ արագ լցնում է խոռոչները, փակում արտերիաները, նույնիսկ պատռված թոքերը:

Սոսնձի արդյունավետությունն առայժմ ստուգել են կրծողների եւ խոզերի վրա: Հիմա այն պետք է ստուգեն մարդկանց վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել