• Latest news

Նոր էլեկտրոնային սպեղանին գլյուկոզայի մակարդակը չափում է առանց ծակելու 

12 ապրիլի, 2018  10:42

Մեծ Բրիտանիայից գիտնականները հաղորդիչով սպեղանի են ստեղծել, որը թույլ է տալիս մարդու հյուսվածքային հեղուկում գլյուկոզայի խտության մշտական չափումներ կատարել առանց ծակելու: Սենսորի աշխատունակությունը ստուգվել է մարդկանց վրա կատարված թեստերով, Nature Nanotechnology ամսագրում հայտնում են հեղինակները:

Շաքարային դիաբետով հիվանդները ստիպված են մշտապես հետեւել արյան մեջ գլյուկոզայի մակարդակին, ինչի համար օգտագործվում է գլյուկոչափ, որը մատից արյան կաթիլ է վերցնում եւ ցույց տալիս գլյուկոզայի մակարդակը: Սակայն օրվա մեջ մի քանի անգամ արյուն վերցնելը անհարմարարվետ ու ցավոտ է:

Գիտնականների խումբը՝ Բատ համալսարանից Ադելինա Իլիեի ղեկավարությամբ, մշակել է հաղորդիչով սպեղանի, որը գլյուկոզայի խտությունը չափում է մարդու հյուսվածքային հեղուկում, որը գտնվում է մազապարկերի բջիջների միջեւ, ուստի արյուն վերցնելու համար մաշկը ծակել չի պահանջում: 

Սպեղանու աշխատանքային գոտին կազմված է 4 հաղորդիչներից: Սպեղանին ամրացվում է մաշկին, մազերի խտության պատճառով հաղորդիչներից գոնե մեկը մեծ հավանականությամբ լինում է մազապարկի վրա: Հաղորդիչը էլեկտրաօսմոսի միջոցով հյուսվածքային հեղուկը կլանում է հիդրոգելով ոչ մեծ խցիկի մեջ, ինչը թույլ է տալիս օրգանիզմում գլյուկոզայի չափումները կատարել առանց կալիբրացման: Գլյուկոզայի հայտնաբերման սկզբունքը հիմնված է հիդրոգելում պարունակվող գլյկուզաօքսիդանտի վրա, որն արձագանքում է գլյուկոզային եւ ձեւավորում ջրածնի պերօքսիդ, որը եւ սենսորը հայտնաբերում է:

Հետազոտողնեն անցկացրել են սպեղանու նախատիպի մի քանի թեստեր: Նրանք նախ լաբորատոր փորձարկումներ են անցկացրել խոզի մաշկի վրա, որը մի քանի բնութագրերով նման է մարդկայինին: Սարքի աշխատունակությանը համոզվելով՝ հետազոտողներն այն փորձարկել են մարդկանց վրա եւ հաստատել, որ այն կարող է 6 ժամ շարունակ անընդհատ որոշել արյան մեջ շաքարի մակարդակը: Նրանք ծրագրում են տեխնոլոգիան մշակել հետեւելու ավելի երկարատեւ ժամանակի համար, ինչպես նաեւ ավելի մեծ թվով սենսորներով նախատիպ են ստեղծել, սակայն այն դեռեւս չեն փորձարկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել