• Latest news

Վտանգավո՞ր է արդյոք մաստակ կուլ տալը

12 ապրիլի, 2018  21:34

Բոլորս, հավանաբար, լսել ենք պատմություններ այն մասին, թե որքան վտանգավոր է մաստակ կուլ տալը: Բայց իրականում դա արդյոք այդքան վտանգավո՞ր է: Ամերիկացի գիտնականները մանրամասն ներկայացրել են, թե օրգանիզմում ինչ է հատկապես տեղի ունենում, երբ մարդն, այնուամենայնիվ, մաստակ է կուլ տալիս:

Այսօր մաստակը կուլ տալու մասին մեծ թվով առասպելներ կան. մեկն ասում է, որը մաստակը հավերժորեն կմնա ստամոքսի մեջ, մյուսները հավատում են որ մաստակից կաճի վտանգավոր նորագոյացություն: Իրականում, գիտնականների խոսքով, նման ոչ մի բան, բնականաբար, չի պատահի, սակայն դա չի նշանակում, որ մաստակը կարելի է պարբերաբար կուլ տալ:

Սկսենք նրանից, որ սնունդի ցանկացած օգտագործում բերում է ստամոքսում հայտնված կալորիան էներգիայի վերամշակելու պրոցեսի ակտիվացման: Ինչ-որ բան ծամելով՝ մենք այն մանրացնում ենք ոչ մեծ կտորների, որ ստամոքսի աշխատանքը հեշտացնենք, իսկ թուքը այս կտորները ծածկելով՝ ֆերմենտներով է ապահովում, որոնք անհրաժեշտ են քայքայման համար: Վերջապես կուլ տալուց հետո, գործին մասնակցում է ստամոքսահյութը, որը նույնպես սնունդը մշակում է:

Սակայն մաստակն այս բոլոր կանոններին չի ենթարկվում, քանի որ որքան էլ եռանդով ծամենք, այն մանր կտորների չի բաժանվում: Ստամոքսում հայտնվելով՝  մաստակը կրկնում է այլ օբյեկտների ճակատագիրը, որոնք մարդը չի կարողանում մարսել (ինչպիսին են եգիպտացորենը կամ արեւածաղկի սերմերը): Մարսողական համակարգի մկաններն այս մթերքներն ուղղակի միախառնում են ըստ աղիների համակարգի, եւ մեկ-երկու օրից դրանք դուրս են գալիս: Այս պատճառով մաստակը, բնականաբար, աղիներին չի սոսնձվում եւ այնտեղ ընդմիշտ չի մնում, այն ժամանակի ընթացքում օրգանիզմից հեռանում է բնական ճանապարհով:

Սակայն մեծ թվով մաստակ կուլ տալու սովորությունը կարող է բերել մարսողական համակարգում դրանց կուտակման, որը կառաջացնի աղիների խցանում եւ ուժեղ փորկապություն: Բժշկությանը նման դեպքերը հայտնի են հենց մաստակի հաճախակի կուլ տալու պատճառով:

Այսպիսով, եթե պատահաբար մաստակը կուլ եք տվել, անհանգստանալու կարիք չկա, սակայն դա սովորություն մի դարձրեք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել