• Latest news

Բիոնիկ աչք ու օրգանների տպագրություն․ սերիալներում ցուցադրվող  տեխնոլոգիաներ, որոնք իրականություն են դառնում

14 ապրիլի, 2018  10:38

Մինչ մենք դիտում ենք ապագայի մասին սերիալներ, դրանցում ցուցադրվող տեխնոլոգիաները դառնում են իրականություն։ Ձեզ առաջարկում ենք վերանայել որոշ դրվագներ, որպեսզի հասկանաք, թե ինչ է տեղի ունենում գիտության ոլորտում հենց հիմա։

«Ատսղային ճանապարհ»

Տեխնոլոգիա․ բիոնիկ աչքեր

Ֆիլմում․  «Վիզոր» սարքը փոխարինում է «Էնթերփրայզ» նավի կույր հրամանատար Ջորդի Լա Ֆորժի աչքը ու հնարավորություն տալիս աշխարհը տեսնել էլեկտրամագնիսական սպեկտրում։

Իրականում․ բիոնիկ աչքերի նման համակարգ՝ Argus 2- ը, մշակվել է Second Sight ընկերության կողմից։։ Համակարգը բաղկացած է էլեկտրոդներից, որոնք ներկցված են աչքերի ցանցաթաղանթի նյարդային վերջավորությունների մեջ ու հատուկ ակնոցից, որն ունի ներկցված տեսացիկներ։ Argus 2-ը հնարավորություն է տալիս կույրերին տարբերակել լույսն ու ստվերը, տեսնել մարդկանց ու իրերի ընդհանուր ուրվագծերը։ Բիոնիկ աչք առաջին անգամ հաջողությամբ տեղադրել են մարդուն 2015-ին։ Տեխնոլոգիան իր վրա փորձարկել է 80-ամյա բրիտանացի Ռեյ Ֆլիննը, որը մակուլյար դեգեներացիայով է տառապում։

«Աստղային ճանապարհ»

Տեխնոլոգիա՝ ներարկումներ առանց ասեղի

Ֆիլմում․ «Աստղային ճանապարհի» աշխարհում ներարկվող դեղամիջոցները հայտնվում են մարդու օրգանիզմում հիպոսփրեյի միջոցով՝ ծակելու կարիք չի լինում։

Իրականում․ նման տեխնոլոգիա ներկայացրել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Հատուկ սարքը դեղամիջոցը ներարկում է մաշկի տակ 340 մ/վ արագությամբ ՝ մոծակի քթի հաստության ներակիչի միջոցով՝ հիվանդը անգամ չի հասցնում որեւէ բան զգալ։

«Վայրի արեւմուտքի աշխարհը»

Տեխնոլոգիա․ մարդու մաշկի ու օրգանների արտադրություն

Ֆիլմում․ ժամանցային թեմատիկ պարկը բնակեցված է անդրոիդներով, որոնք ծրագրավորված գիտակցություն ու 3 D փրինթերով տպագրված մարմիններ ունեն։ Մարմինները ունեն կենսաբանական բաղադրիչ, ու դրա համար էլ տեխնիկական մասնագետները, որոնք սպասարկում են այդ այգին, անդրոիդներին հատուկ սառնարաններում են պահում։

Իրականում ․Վեյք Ֆորեսթ բժշկական դպրոցի գիտնականներին արդեն հաջողվել է բիոփրինթերի վրա տպագրել մարդկային հյուսվածքներ, որոնք կարող են պահպանել իրենց ձեւն ու ադապտացվել մարդու օրգանիզմին։ Որպես բաղադրիչ գործածվել է կենսաքայքայվող պլաստիկն ու հատուկ հիդրոգելը։ Այդ տեխնոլոգիայի օգնությամբ կարելի է տպագրել օրինակ մարդկային ականջ կամ մաշկ՝ դրանք կադապտացվեն օրգանիզմում ու կկարողանան հետագայում փոխարինել արհեստական պրոթեզները։ 2016-ին Վեյք Ֆորեսթի բժշկական կենտոնի գիտնականները հայտնել են, որ այդ տեխնոլոգիան հաջողությամբ փորձարկվել է կենդանիների վրա։

«Սեւ հայելի» , դրվագ «Սան Ջունիպերո»

Տեխնոլոգիա՝ գիտակցությունը ամպ ներբեռնելու հնարավորությունը

Ֆիլմում՝ տարեց, մահացած ու կոմայի մեջ գտնվող մարդիկ կարող են իրենց կյանքը շարունակել իրականության իմիտացիայի մեջ Սան Ջունիպերո քաղաքում։

Իրականում՝ մարտին Netcome ստարտափը հայտնել է, որ գտել է մարդու հիշողությունը ամպի մեջ վերբեռնելու միջոցը՝ կայունացնող ալդեգիդի օգնությամբ սկզբում պատրաստվում է ուղեղի նեյրոնային կառուցվածքի կաղապարը, որը հետո սկանավորում են ու թվայնացնում (չնայած նեյրոնների կառուցվածքը պահպանելու համար անհրաժեշտ է իրականացնել պրոցեդուրան մարդու մահվան պահին )։ Տեխնոլոգիան արդեն փոձարկվել է ճագարների ու խոզերի վրա, բայց ուղեղի կաղապարը ստանալուց բացի գիտնականները որեւէ այլ ձեռքբերման չեն հասել դեռ՝  դրա ապաարխիվայնացման տեխնոլոգիան խոստանում են ներկայացնել միայն 2024-ին։ Չնայած դրան, մինչեւ Սան Ջունիպերո մեկ ուղղությամբ տոմս գնելու ցանկություն ունեցողներ արդեն կան՝ ուղեղի թվայնացման հայտեր ու 10 հազար դոլարի չափով դեպոզիտներ արդեն ուղարկել են 25 մարդ՝ նրանցից մեկն էլ Netcom-ի հեղինակներից մեկն է՝ Ռոբերտ Մակինթայրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել