• Latest news

Բոլորի կողմից սիրելի 5 մթերք, որ մեծացնում են քաղցկեղի զարգացման վտանգը

18 ապրիլի, 2018  10:42

Մի քանի մթերքներ, որոնք պարբերաբար օգտագործվում են եւ շատերի համար են սիրելի, առողջության համար ամենեւին անվտանգ չեն: Ներկայացնում ենք մի քանի մթերքներ ու ըմպելիքներ, որոնց կանոնավոր օգտագործումը մեծացնում է քաղցկեղի զարգացման վտանգը:

Գազավորված ըմպելիքներ

Քաղցր գազավորված ըմպելիքները, այսպես կոչված, փուչ կալորիաների աղբյուր են. դրանք մեծ քանակությամբ շաքար են պարունակում կամ, որն ավելի վատ է, շաքարի արհեստական փոխարինողներ, իսկ վիտամինների եւ հանքանյութերի նման սննդարար նյութերը դրանց մեջ բացակայում են: Նման ըմպելիքները ոչ միայն նպաստում են քաշի ավելացմանը, բորբոքային պրոցեսներին եւ ինսուլինի հանդեպ ռեզիստենտությանը, այլեւ բերում են գաստրոէզոֆագալ ռեֆլյուքսի, որը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Դրանից բացի, գազավորված ըմպելիքները մեծ քանակությամբ քիմիական բաղադրամասեր են պարունակում, որոնք նույնպես քաղցկեղի զարգացման վտանգը մեծացնում են:

Կարտոֆիլի չիփսեր

Կարտոֆիլի չիփսերը պարունակում են մեծ քանակությամբ կալորիաներ եւ ճարպեր, որի հետեւանքով նպաստում են ավելորդ քաշի ավելացմանը: Չիփսերը նաեւ կոնսերվանտներ ու գունավորող նյութեր են պարունակում, եւ այս ամենը տապակվում է բարձր ջերմության պայմաններում՝ նպաստելով ակրիլամիդի արտադրմանը, որը հայտնի քաղցկեղածին է եւ պարունակվում է նաեւ ծխախոտի մեջ:

Մշակված միս

Մշակված միսը, ինչպիսին են նրբերշիկը, բեկոնը եւ երշիկեղենը, նույնպես առողջությունը վնասում են, քանի որ քիմիական նյութեր եւ աղի ավելցուկային քանակություն են պարունակում: Քիմիական նյութերից շատերը, որոնք մտնում են մշակված մսի բաղադրության մեջ, վտանգավոր քաղցկեղածիններ են համարվում:

Փոփքորն

Ցանկալի է փոփքորնի կանոնավոր օգտագործումից հրաժարվել, քանի որ այն հագեցած է քիմիական պերֆտորացված կարբոնաթթվով, որը պարունակվում է նաեւ տեֆլոնում: Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ այս նյութը էապես մեծացնում է լյարդի, միզապարկի, երիկամների եւ ձվարանների ուռուցքների առաջացման վտանգը:

Այլ մթերքներ

Քաղցկեղածին մթերքների ցանկի մեջ է անրաժեշտ մտցնել նաեւ ալկոհոլային խմիչքները, քաղցրացնող արհեստական նյութերը, ռաֆինացված շաքարը, ծխահարված միսը, որը վնասակար ծխի ազդեցությանն է ենթարկվում, ինչպես նաեւ ռաֆինացված ցորենի ալյուրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է