• Latest news

A վիտամինի հիման վրա ստեղծված նոր միացությունը կարող է արդյունավետ լինել լյարդի անբուժելի քաղցկեղի դեմ

26 ապրիլի, 2018  11:57

A վիտամինի հիման վրա ստեղծված քիմիական միացությունը կարող է կանխել հեպատոցելյուլյար կարցինոմայի՝ լյարդի քաղցկեղի առավել տարածված եւ ագրեսիվ ձեւի կրկնումը, որը հաճախ անբուժելի է դառնում: Այսպիսի եզրահանգման են եկել RIKEN Ֆիզիկաքիմիական հետազոտությունների ինստիտուտի (Ճապոնիա) գիտնականները:

Մասնագետները հայտնաբերել են, որ ացիկլիկ ռետինոիդը՝ A վիտամինից ստացվող սինթետիկ միացություն, լյարդի բջիջներում նվազեցնում է MYCN գենի էքսպրեսիան, որը, ունեցած տեղեկությունների համաձայն, նպաստում է ուռուցքների աճին եւ կապված է անբարենպաստ կանխատեսման հետ: Ինչպես ցույց են տվել հետազոտությունների արդյունքները, քաղցկեղային բջիջներում MYCN գենի ակտիվության ճնշումն իսկապես նվազեցնում է բջիջների տրոհման արագությունը, նպաստում այս բջիջների ոչնչանալուն եւ հետեւաբար՝ արգելակում չարորակ հյուսվածքի աճը:

Գիտնականները քաղցկեղով հիվանդների լյարդի հյուսվածքների բիոպսիա են կատարել, որոնք վիրահատությունից հետո ընդունել են ացիկլիկ ռետինոիդի բարձր դոզաներ (օրական 600 միլիգրամ): Պարզվել է, որ դեղամիջոցը նվազեցրել է լյարդի ցողունային բջիջների քանակությունը, որոնցում MYCN-ի սինթեզից բացի՝ արտադրվում է նաեւ էպիթելային բջիջների ադգեզիա մոլեկուլ (EpCAM), որը կարեւոր դերակատարում ունի քաղցկեղածնության եւ մետաստազների առաջացման գործում:

Հետազոտողներն արդեն սկսել են մարդկանց մասնակցությամբ ացիկլիկ ռետինոիդի կլինիկական փորձարկումները՝ դեղամիջոցի արդյունավետությունն ապացուցելու համար: Այս հետազոտությունների արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել