• Latest news

Սրտի խնդիրների մասին հուշող երեք անսպասելի նշան

2 մայիսի, 2018  19:14

Մարդիկ հիմնականում չգիտեն, որ կան որոշ արտաքին նշաններ, որոնք պետք է մտահոգեն ու ստիպեն մտածել սրտի առողջության մասին։ Ահա երեք նշան, որոնք կարող են վկայել սրտի խնդիրների մասին։

  1. Կնճռոտած ականջաբլթակներ

Սրտի հիվանդությունների արտաքին նշաններից մեկն է կնճռոտած ականջաբլթակները։ Դրանց վրա հայտնվում են անկյունագծային ծալքեր, որոնք հայտնի են որպես «Ֆրենկի նշան»։ Այյդ ախտանշանն այդպես է կոչվել այն առաջին անգամ նկարագրած ամերիկացի բժիշկ Սանդերս Ֆրենկի պատվին։ Գիտնականները միանշանակ վստահ չեն, թե ինչ կապ կարող է լինել այդ երկու երևույթների միջև, բայց կան մի քանի ենթադրություններ։ Արյունը դեպի ականջաբլթակ տանող մանր արյունատար անոթների շուրջը առաձգական հյուսվածքի դեգեներացիան առաջացնում է ծալք։ Այդ նույն փոփոխություններն են տեղի ունենում արյունատար անոթներում՝ սրտի իշեմիկ հիվանդության հետ կապված։ Այլ կերպ ասած՝ տեսանելի փոփոխությունները, որոնք դրսևորվում են ականջի մանր արյունատար անոթներում, կարող են վկայել սրտի շուրջ անտեսանելի արյունատար անոթներում նմանատիպ փոփոխությունների մասին։ Վերջերս պարզվել է, որ այդ նշանը կապակցված է նաև ցերեբրովասկուլյար հիվանդության հետ։ 

  1. Ճարպագնդեր

Սրտի հետ կապված խնդիրների մեկ այլ արտաքին դրսևորում է մաշկի վրա ճարպագնդերի գոյացումը։ Դեղին ճարպային բշտիկները կամ քսանտոմաները կարող են հայտնվել ծնկերի, հետույքի, դաստակների, կոպերի վրա։ Ճարպագնդերն  ինքնին անվնաս են , սակայն կարող են ազդարարել առողջական լուրջ խնդիրների մասին։ Հիմնականում քսանտոմաները հանդիպում են  ընտանեկան հիպերխոլեստերինեմիա կոչվող գենետիկ հիվանդությամբ տառապողների մոտ ։ Այդ հիվանդույթան դեպքում նկատվում է խոլեստերինի (ցածր խտության լիպոպրոտեինների) շատ բարձր մակարդակ, ինչը վտանգում է անոթների առողջությունը։

3․ Եղունգների հաստացում

Անհանգստության համար ևս մեկ նշան կարող է լինել եղունգների հաստացումը։ հյուսվածքների ծավալի ավելացման պատճառով եղունգները դառնում են ավելի հաստ ու լայն, փոխելով իրենց սկզբնական ձևը։ Որպես կանոն, այդ փոփոխությունն ինքնին անցնում է անցավ, սակայն դրա առաջացման պատճառն այն է, որ թթվածնով հագեցած արյունը չի հասնում մատներին։ Առաջին անգամ եղունգների հաստացումը նկարագրել էր Հիպոկրատը Ք․ ա հինգերորդ դարում, դրա համար էլ տվյալ ախտանշանը կրում է «Հիպոկրատի մատներ» անվանումը։ Այս նշանը կարող է նաև չարորակ գոյացության զարգացման մասին վկայել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է