• Latest news

Շոգեբաղնիք հաճախակի այցելելը փրկում է ինսուլտից

3 մայիսի, 2018  20:04

Հաճախակի եւ կանոնավոր կերպով շոգեբաղնիք այցելելու դեպքում ուղեղի կաթվածի վտանգը նվազում է: Այս եզրահանգմանն են եկել Բրիտանիայի Բրիստոլի եւ ֆիննական Յայուվյասկյուլի համալսարանի գիտնականները:

Ավելի վաղ արդեն հաջողվել էր պարզել, որ շոգեբաղնիք այցելություններն ընդհանուր առմամբ օգտակար են մարդու սրտանոթային համակարգի համար, սակայն տվյալ դեպքում գիտնականները կենտրոնացել են կոնկրետ խնդրի վրա՝ ուղեղի կաթվածի: Ինչպես նաեւ  փորձ է արվել պարզելու, որքանով է ազդեցությունը կախված շոգեբաղնիք այցելությունների քանակից:

Մասնագետները հետազոտության համար հրավիրել են 53-ից մինչեւ 74 տարեկան 1628 մարդու: Յուրաքանչյուր կամավորի հարցրել են՝ որքան հաճախ է նա այցելում ավանդական ֆիննական բաղնիք (oդի խոնավությունը այստեղ 10-ից 20 տոկոս է): Դրանից հետո մասնակիցներին բաժանել են 3 խմբի: Առաջին խումբը շոգեբաղնիք է այցելել շաբաթական մեկ անգամից ոչ ավել, երկրոդը՝ 2-3 անգամ, իսկ երրորդը՝ 4-7 անգամ:  Յուրաքանչյուր մասնակցին միջինում 15 տարի հետեւել են: Այդ ընթացքում կաթվածի 155 դեպք է գրանցվել:

Ինչպես նշում են մասնագետները, երկրոդ խմբի ներկայացուցիչների մոտ կաթվածի վտանգը  14 տոկոսով նվազել էր ի տարբերություն առաջին խմբի ներկայացուցիչների: Երրորդ խմբում կաթվածի հավանականությունը 61 տոկոսով էր նվազել:

Նման արդյունքը գրանցվել է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ:  Շոգեբաղնիք հաճախակի այցելությունների եւ կաթվածի վտանգի նվազեցումը նկատվել է նաեւ երբ գիտնականները «ուղղումներ են արել» մասնակիցների տարիքում, սեռում, վնասակար սովորություններում:

Հետազոտությունը հրապարակվել է Neurology ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել