• Latest news

Ճերմակ մազերի հայտնվելը կարող է կապված լինել իմունային համակարգի ակտիվության հետ. հետազոտություն

7 մայիսի, 2018  11:03

Որոշ մարդկանց մոտ մազերը ճերմակում են ծանր հիվանդությունների կամ քրոնիկական սթրեսի դեպքում: PLOS Biology ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը պարզաբանում է, թե ինչու է դա տեղի ունենում:

ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների եւ Ալաբամայի համալսարանի գիտնականները մկների մասնակցությամբ հետազոտությամբ կապ են գտել մազերի գույնի եւ իմունային պատասխանի միջեւ: Երբ օրգանիզմը բախվում է վիրուսի կամ բակտերիաների հետ, ակտիվանում է բնածին իմունիտետը: Ախտածինների ներխուժման ժամանակ բջիջները սկսում են ինտերֆերոններ արտադրել՝ սպիտակուցներ, որոնք մեծացնում են գեների էքսպրեսիայի մակարդակը, որոնք խոչընդոտում են վիրուսների բազմացմանը, խթանում իմունային բջիջները եւ ուժեղացնում օրգանիզմի պաշտպանվածությունը:

Մասնագետները փոխկապվածություն են հայտնաբերել բնածին իմունիտետի, MITF տրանսկրիպցիոն գործոնի եւ ճերմակելու միջեւ:

MITF-ն առանցքային դեր է խաղում մելանոցիտների (մելանին պիգմենտն արտադրող բջիջներ) շատ ֆունկցիաների կարգավորման մեջ: Պարզվել է, որ MITF-ն նաեւ զսպում է ինտերֆերոնային պատասխանը: Փորձերը ցույց են տվել, որ եթե MITF-ն մելանոցիտների ցողունային բջիջներում կորցնում էր ինտերֆերոնային պատասխանի վերահսկողությունը, փորձակենդանիների մոտ ճերմակ մազեր էին հայտնվում: Բացի այդ՝ վաղ ճերմակելու նախահակվածություն ունեցող մկների մոտ բնածին իմունիտետի արհեստական ակտիվացման դեպքում ճերմակ մազերը ավելի էին շատանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll