• Latest news

Երրորդային ծխելուց  պաշտպանվելն անհնա՞ր է   

11 մայիսի, 2018  19:47

Երրորդային  ծխելը նշանակում է,  որ այն շենքում, որտեղ նախկինում ծխել են, մարդը շնչում է նիկոտին, նիկոտինի մնացորդներ, ծխախոտային խեժ ու քաղցկեղածին նյութեր, որոնք ներծծում են գրեթե բոլոր մակերեսները։ Պարզ ասած՝ խոսքը ծխախոտի ծխի քիմիական մնացորդների մասին է, որոնք նստվածք են տալիս պատերի ու կահույքի վրա։

Աշխարհի մի քանի երկրներում արդեն մի քանի տարի գործում է փակ տարածքներում, այդ թվում՝ ռեստորաններում, գրասենյակներում ու դպրոցներում ծխելու արգելք։ Այսպիսով՝ մասնագետները փորձում էին պաշտպանել չծխող մարդկանց ծխախոտի վնասակար ազդեցությունից։

Մինչդեռ Դրեքսելի համալսարանի մասնագետների վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ դրսից ծխախոտի ծուխը կարող է ներթափանցել շենք, որտեղ գտնվում են չծխող մարդիկ ու նստվածք տալ մակերեսների վրա։ Ավելին՝ գիտնականները պարզել են, թե ինչպես են այս վտանգավոր «մնացորդները» նորից հայտնվում օդի մեջ ու սկսում շրջանառել շենքում օդափոխանակության կենտրոնական համակարգերի միջոցով։

«Եթե մարդը գտնվում է մի միջավայրում, որտեղ ընդունված չէ ծխել, դա ամենեւին չի նշանակում, որ նա չի ենթարկվում ծխախոտի ազդեցությանը»,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ Փիթեր ԴեԿարլոն։ Ըստ նրա՝ խոսքը կարող է վերաբերել տաքսիներին, հյուրանոցի համարներին ու նույնիսկ այն դասասենյակներին, որտեղ տասնամյակներով արգելված է ծխելը։

Որոշ տեսակետից այս հետազոտությունը կարելի է պատահական անվանել։ Ի սկզբանե ԴեԿարլոն՝ իր գործընկեր Մայքլ Ուորինգի հետ միասին, որոշել էր ուսումնասիրել օդի մասնիկների շարժումը փողոցից լսարան, որը ԴեԿարլոյի կաբինետի կողքին է գտնվում։ Նշենք, որ այդ դասասենյակում ծխելը խստիվ արգելված է եղել։

Աշխատանքի շրջանակում աշխատակիցներից մեկը՝ Անիտա Էյվերին, բախվել է խորհրդավոր քիմիական սիգնատուրայի, որը մասնագետները չեն կարողացել բացատրել: Մի շարք թեստերից հետո նրանք զարմանքով հայտնաբերել են նիկոտինի ու ծխախոտի ծխի հետքերի մասին վկայող նշաններ։ Լաբորատոր թեստերը հաստատել են դրանց պատկանելությունը։

«Հենց մենք պարզեցինք սենյակում քիմիական ունիկալ սիգնատուրան ու հասկացանք, որ այն կապակցված է մնացորդային ծխախոտային ծխի հետ, հետաքրքրվեցինք երրորդային ծխելու հետ կապակցված պրոցեսներով»,- ասում է ԴեԿարլոն։

Հետագա ուսումնասիրությունները, որոնք իրականացրել է այդ խումբը, ցույց են տվել, որ նման «մնացորդները» կարող են կպչել աերոզոլներին ու նորից հայտնվել օդի մեջ, վերջին հաշվով՝ հայտնվելով մի միջավայրում, որը համարվում է ծխախոտի ծխից ազատ։

Չնայած գիտնականները առայժմ չեն կարող հստակ ասել, թե որքանով են ծխախոտային ծխի այդ մնացորդները վնասում մարդու առողջությանը։ Այսօրվա դրությամբ մասնագետները ընդամենը ենթադրում են, որ երրորդային ծխելը վտանգավոր է մարդկանց համար։ Մինչդեռ բոլոր փորձերը, որոնք հիմք են ընդունում գիտնականները, իրականացվել են մկների վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է