• Latest news

28 թունավորվածներ շարունակում են մնալ Արմավիրի ու Մեծամորի հիվանդանոցներում

18 մայիսի, 2018  12:34

Մայիսի 17-ին հոսպիտալացված 80 հիվանդներից 28-ը շարունակում են մնալ  Արմավիրի ու Մեծամորի հիվանդանոցներում։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նրանց վիճակը գնահատվում է որպես բավարար։

Ինչպես NEWS. amMedicine-ի թղթակցին հայտնել է Արմավիրի բուժկենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը՝ նրանց ինֆեկցիոն բաժանմունքում այս պահի դրությամբ 19 հիվանդ կա, ևս 7-ը՝ թերապևտիկ բաժանմունքում են։  Հիվանդանոց են շարունակում դիմել նաև նոր հիվանդներ, մի քանի մարդ այսօր առավոտյան դիմել է թունավորման ախտանիշներով։

Բոլոր հոսպիտալացված հիվանդների վիճակը այս պահի դրությամբ գնահատվում է որպես բավարար, ու ինչպես նշել է տնօրենը, բացառված չէ, որ ոմանց դուրս կգրեն այսօր՝ ցերեկային զննումից հետո։

Հիշեցնենք, որ բոլոր տուժածները աշխատում են «Հայկական հողեր» ՓԲԸ ընկերությունում, որը զբաղվում է գինեգործությամբ Արմավիրի մարզի Արևշատ գյուղի մոտակայքում։ Թունավորվածների խոսքով՝ աշխատավայրում իրենք գործ չեն ունեցել թունավոր նյութերի ու միջատասպանների հետ, սակայն ճաշի ժամին կերել են բուտերբրոդներ՝ հավի մսով ու կարտոֆիլով, որոնք էլ հենց, մասնագետների ենթադրությամբ, դարձել են զանգվածային թունավորումների պատճառը։ Առկա տվյալներով՝ այդ բուտերբրոդներից կերել են ընկերության ավելի քան 200 աշխատակիցները։

Պատահարների մանրամասները դեռ պարզվում են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել