• Latest news

Թունավորումով 16 մարդ դեռ մնում է Մեծամորի ու Արմավիրի հիվանդանոցներում

19 մայիսի, 2018  16:15

2018-ի մայիսի 19-ի, ժամը 15։00-ի դրությամբ թունավորումով 16 մարդ դեռ մնում է Մեծամորի ու Արմավիրի բուժկենտրոններում։ Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել են Հայաստանի առողջապահության նախարարությունից, բոլոր մնացած հիվանդներին արդեն դուրս են գրել հիվանդանոցներից։ Իսկ ստացիոնար բուժում ստացողների վիճակը գնահատվում է որպես բավարար։

Հիշեցնենք, որ բոլոր տուժածները աշխատում են «Հայկական հողեր» ՓԲԸ ընկերությունում, որը զբաղվում է գինեգործությամբ Արմավիրի մարզի Արևշատ գյուղի մոտակայքում։ Թունավորվածների խոսքով՝ աշխատավայրում իրենք գործ չեն ունեցել թունավոր նյութերի ու միջատասպանների հետ, սակայն ճաշի ժամին կերել են բուտերբրոդներ՝ հավի մսով ու կարտոֆիլով, որոնք էլ հենց, մասնագետների ենթադրությամբ, դարձել են զանգվածային թունավորումների պատճառը։ Առկա տվյալներով՝ այդ բուտերբրոդներից կերել են ընկերության ավելի քան 200 աշխատակիցները, որոնցից 80-ը հայտնվել են հիվանդանոցում՝ ընդհանուր թուլությամբ, փսխումով, գլխապտույտով, դիարեայով եւ թունավորման այլ սիմպտոմներով։

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հետազոտված հիվանդներից վերցված բոլոր կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ: Սննդի, շրջակա միջավայրի լվացուկների եւ ջրի հետազոտություններն ընթացքի մեջ են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել