• Latest news

Արմավիրում 80 մարդկանց թունավորումը սննդային ծագում ուներ. ԱՆ

19 մայիսի, 2018  19:12

Թունավորումով հիվանդանոցում հայտնված հիվանդներից վերցված կենսանմուշներում սալմոնելոզի հարուցիչներից բացի հայտնաբերվել է նաև ոսկեգույն ստաֆիլակոկ և ստաֆիլակոկային էնտերոտոքսին։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, ընթացող լաբորատոր հետազոտությունների արդյունքում սննդի նմուշներից նույնպես հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ և ստաֆիլակոկային էնտերոտոքսին։ Ներկա վարկածով հաստատվում է, որ արձանագրված թունավորումը սննդային ծագման է:

Հիշեցնենք, որ բոլոր տուժածները աշխատում են «Հայկական հողեր» ՓԲԸ ընկերությունում, որը զբաղվում է գինեգործությամբ Արմավիրի մարզի Արևշատ գյուղի մոտակայքում։ Թունավորվածների խոսքով՝ աշխատավայրում իրենք գործ չեն ունեցել թունավոր նյութերի ու միջատասպանների հետ, սակայն ճաշի ժամին կերել են բուտերբրոդներ՝ հավի մսով ու կարտոֆիլով, որոնք էլ հենց, մասնագետների ենթադրությամբ, դարձել են զանգվածային թունավորումների պատճառը։ Առկա տվյալներով՝ այդ բուտերբրոդներից կերել են ընկերության ավելի քան 200 աշխատակիցները, որոնցից 80-ը հայտնվել են հիվանդանոցում՝ ընդհանուր թուլությամբ, փսխումով, գլխապտույտով, դիարեայով եւ թունավորման այլ սիմպտոմներով։

2018-ի մայիսի 19-ի, ժամը 15։00-ի դրությամբ թունավորումով 16 մարդ դեռ մնում է Մեծամորի ու Արմավիրի բուժկենտրոններում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել