• Latest news

Գիտնականները մենության դեմ դեղամիջոց են մշակում

22 մայիսի, 2018  23:48

Մենության երկարատև ժամանակաշրջանները կարող են դեպրեսիա ու հոգեկան առողջության այլ խնդիրներ առաջացնել, պարզել են Քալիֆորնիայի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները։

Հետազոտության հեղինակները՝ Դևիդ Անդերսոնի գլխավորությամբ, ձգտել են ոչ միայն հասկանալ, թե ինչու է մենությունը խախտում հոգեկան առողջությունը, այլև պարզել, թե որն է այդ խախտումների մեխանիզմը։

Նրանք երկու շաբաթով երկու մկների առանձնացրել են մյուս ցեղակիցներից՝ դա հանգեցրել է ուժեղ ագրեսիայի ու գրգռիչների հանդեպ նրանց ռեակցիայի թուլացման։ Կենդանիները փաստորեն դադարել են արձագանքել գրգռիչներին ու վտանգներին, ինչը վտանգավոր էր նրանց կյանքի համար։

Գիտնականները հայտնաբերել են, որ կենդանիների մոտ զգալիորեն ավելացել է Tac2/NKB նեյրոպեպտիդների խտությունը, ինչն էլ հենց առաջացրել է կրծողների տվյալ ռեակցիան։ Պարզվել է, որ այդ նեյրոպեպտիդների արտադրությունը տեղի է ունենում գլխուղեղի միանգամից մի քանի հատվածներում։

Անդերսոնը ու նրա գործընկերները մկներին ներարկել են օսանետանտ, նեյրոկինինային ռեցեպտորների անտագոնիստը, ինչը կարգավորել է կրծողների վարքագիծը։ Նրանք նորից սկսել են իրենց այնպես պահել, ասես մեկուսացած չեն եղել։ Ագրեսիայի մակարդակը նվազել է ու կենդանիները նորից կարողացել են  միանալ իրենց ցեղակիցներին։ Ավելի վաղ գիտնականները նմանատիպ փորձարկում են իրականացրել նաև դրոզոֆիլ  մրգաճանճերի վրա, որոնք հետազոտությունների սիրելի օբյեկտներից են։ Արդյունքը նույնատիպ է եղել։ Հեղինակները ենթադրում են, որ այն մեխանիզմները, որոնք առկա են դրոզոֆիլների ու մկների մոտ, կարող էին փոխանցվել նաև մարդկանց։ Այն մասին, որ մարդիկ ունեն համակարգ, որը նման է կենդանիների Tac2 համակարգին, արդեն հայտնի էր։

Օսանետանտը արդեն օգտագործվել է կլինիկական հետազոտություններում՝ շիզոֆրենիայի ու պսիխոզի բուժման համար։ Այն ժամանակ փորձարկումները ստիպված են եղել դադարեցնել  դեղամիջոցների անարդյունավետության պատճառով, սակայն հիմա գիտնականները կարծում են, որ դեղամիջոցը կարելի է նորից փորձարկել, պարզելու համար, արդյոք այն կարող է հաղթահարել մարդկանց մոտ մենության բացասական էֆեկտները։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել