• Latest news

Սփյուռքահայ բժիշկները պատրաստ են Հայաստանում տարբեր ծրագրեր իրագործել. AMIC նախագահ

23 մայիսի, 2018  11:08

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (AMIC) նախագահ Վիգեն Սեփիլյանին: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Վիգեն Սեփիլյանը շեշտել է սփյուռքահայ բժիշկների հետաքրքրվածությունը Հայաստանում համակարգային փոփոխությունների հանդեպ ու պատրաստակամությունը՝ հանդես գալու առողջապահական ոլորտի զարգացման նոր ծրագրերով:

«Հարյուրավոր անդամներ ունեցող կոմիտեում ընդգրկված սփյուռքահայ շատ մասնագետներ պատրաստ են ներկայացնել Հայաստանում իրականացվելիք տարբեր նախագծեր, ծրագրեր, ուստի կարիք կա դրանք համատեղ համակարգելու: Այս հարցում ակնկալում ենք նախարարության ուղղորդումը՝ դրանք առավել արդյունավետ եւ նպատակաուղղված իրականացնելու համար: Նոր կապերի առջեւ դուռը բաց է», - ընդգծել է ԱՄԻԿ նախագահը:

Համաձայնելով ասվածի հետ` առողջապահության նախարարը նշել է. «Իրականում լուրջ խնդիր է, երբ նույն նախագծերը տարբեր կազմակերպություններ են իրականացնում: Ուստի, անհրաժեշտ է համատեղել քայլերը` թերեւս ներգրավելով ոլորտի հասարակական կազմակերպություններին»:

Ուրվագծելով 2018-2019 թվականների անելիքները` Վիգեն Սեփիլյանը ներկայացրել է, որ Սփյուռքի մի շարք օջախներում կազմակերպվելու են համաժողովներ, առողջապահական հասարակական կազմակերպությունների հանդիպումներ եւ խնդրել հնարավորության դեպքում մասնակցել դրանց:

Նախարար Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել քննարկելու ոլորտին առնչվող ամենատարբեր նախագծեր, ինչպես նաեւ օրակարգում պահել 2019թ. Երեւանում Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի համագումարի կազմակերպմանն առնչվող հարցերը:

Կոմիտեում լիահույս են, որ նախարարն իր ներդրումը կունենա Սփյուռքի եւ Հայաստանի բժիշկների փորձի փոխանակման, փոխայցերի կազմակերպման, նոր ծրագրերի իրականացման եւ կարիքների ճիշտ գնահատման գործում:

Նախարար Թորոսյանն իր հերթին շեշտել է, որ առողջապահական համակարգի զարգացման երկարաժամկետ ծրագրերում մեծապես կարեւորվում է Սփյուռքի դերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է