• Latest news

Արսեն Թորոսյանը մեկնաբանել է կրկնակի հետազոտությունների հարցը

23 մայիսի, 2018  19:27

Արսեն Թորոսյանը ուղիղ եթերում մեկնաբանել է կրկնակի հետազոտությունների հարցը, ինչի մասին խոսք էր գնացել Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ։

Նա նշեց, որ դա այնքան էլ Հայաստանին բնորոշ երեւույթ չէ։ Ըստ նախարարի, եթե մարդն ինքն է ուզում ստուգել հետազոտության ճշգրտությունը, ապա դրանում վատ բան չկա, եւ պատասխանատվությունը ինքն է կրում։ «Բայց կա նաեւ երկրորդ նկատառումը, երբ մեր քաղաքացիներին դնում են հավելյալ ֆինանսական բեռի տակ, երբեմն նաեւ պետությանը, եւ դա անթույլատրելի է», – ասել է նա։

Արսեն Թորոսյանը նշեց, որ եթե հետազոտությունն արված է պատշաճ որակի, պատշաճ սարքավորումներով, պատշաճ նկարագրով, ապա պահանջել կրկնակի հետազոտություն պացիենտից անթույլատրելի է, եւ որ դրա մեջ կա կոռուպցիոն ռիսկ։

Նա կոչ արեց բժիշկներին նման երեւույթները իսպառ վերացնել։

«Նման խնդիր եղել է նաեւ լաբորատոր հետազոտությունների մասով, եւ պետությունն այստեղ անելիք ունի։ Մենք հենց հիմա մտածում ենք ռեֆերենս լաբորատորիաների ներդրման մասին երբ լաբորատորիաները կունենան իրենց իսկ կատարած հետազոտությունների ստուգման մի քանի աստիճանի համակարգ։ Եվ պետությունը վստահ կլինի, որ որեւէ լաբորատորիայում կատարած հետազոտություն հավաստի է, եւ դա կնշանակի, որ եթե այդ հետազոտությամբ որեւէ բուժհիմնարկ դիմեք, այն կհամարվի հավաստի։ Այստեղ միշտ կա հետազոտությունների հնության հարցը, որը որոշվում է բժշկի կողմից։ Մեր խնդիրն անհարկի կրկնություններից խուսափելն է», – ասաց նա, հավելելով, որ մեր բժշկական հասարակությունն այնքան հասունացած է, որ կկարողանա այս հարցը կոլեգիալ լուծել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է