• Latest news

Մարդու գործունեությունը նպաստում է ուռուցքաբանական հիվանդությունների տարածմանը

24 մայիսի, 2018  12:00

Մարդու գործունեությունը նպաստում է ուռուցքաբանական հիվանդությունների տարածմանը ոչ միայն բնակչության, այլև կենդանիների շրջանում, որոնք բնակվում են բնական միջավայրում։ Այս մասին ասվում է Արիզոնայի համալսարանի գիտնականների հոդվածում, որը հրապարակվել է Nature Ecology&Evolution ամսագրում։

Հետազոտողները չարորակ ուռուցքների զարգացմանը նպաստող գործոններ են համարում մթնոլորտի ու հիդրոոլորտի քիմիական աղտոտումը, միջուկային սարքավորումներից ճառագայթման արտազատումը, պլաստիկի կուտակումն ու պեստիցիդների գործածումը։ Բացի դրանից, առողջական խնդիրների պատճառ է դառնում լուսային աղտոտումը, որը խախտում է օրվա ռիթմն ու առաջացնում հորմոնալ փոփոխություններ, ինչը կարող է ավելացնել քաղցկեղով հիվանդացության ռիսկը։

Հեղինակների խոսքով՝ Homo sapiens-ին կարելի է բնորոշել որպես օնկոգենային տեսակ՝ չնայած դեռ անհայտ է, թե ժամանակակից քաղաքակրթության զարգացումը որքանով է պայմանավորում վայրի տեսակների շրջանում քաղցկեղային ուռուցքների զարգացումն ու տարածումը։

Քաղցկեղ հանդիպում է բոլոր այն տեսակների մոտ, որոնք ուսումնասիրվել են մարդու կողմից, այդ թվում մերկ հողափորների մոտ, որոնք նախկինում համարվում էին անխոցելի բջջի տրոհման խանգարումների հանդեպ, որոնք նորագոյացությունների պատճառ են դառնում։ Միաժամանակ չկան տվյալներ կենդանիների տարբեր պոպուլյացիաներում հիվանդացության մակարդակի մասին, ինչը դժվարացնում է մարդածին գործունեության ազդեցության գնահատումը ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել