• Latest news

«Էրեբունի» ԲԿ-ում CARTO 3D–ի կիրառմամբ վիրահատություններ են իրականացրել, այդ թվում սոցփաթեթով (ֆոտո)

25 մայիսի, 2018  16:27

«Էրեբունի» բուժկենտրոնում հերթական անգամ իրականացրել են սրտի ռադիոհաճախային աբլյացիայի մի շարք վիրահատություններ՝ CARTO 3D եռաչափ քարտեզավորման համակարգի գործածմամբ։ Այս անգամ «Էրեբունի» ԲԿ-ի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար Միհրան Մարտիրոսյանին օգնում էր Սանկտ Պետերբուրգի Վ․Ա․ Ալմազովի անվան Ազգային բժշկական հետազոտական կենտրոնից նրա գործընկեր Եվգենի Միխայլովը։

Միհրան Մարտիրոսյանը լրագրողներին պատմեց, որ CARTO 3D համակարգը «Էրեբունի» ԲԿ-ում ներդրվել է 2017-ի վերջից։ Այդ մեթոդի առանձնահատկությունը այն է, որ ստացվող եռաչափ պատկերը թեթևացնում է սրտի ախտահարված օջախների որոնումը, բարձրացնում է վիրահատության արդյունավետությունն ու կրճատում բարդացումների հավանականությունը։ Կրճատվում է նաև ռենտգենային ճառագայթման ժամանակը։

Նա հավելել է, որ ռուս մասնագետի հետ միասին իրենք ծրագրում են իրականացնել մոտ ութ վիրահատություն, որոնցից չորսը՝ սոցփաթեթով։ CARTO 3D –ի կիրառմամբ աբլյացիան թանկարժեք է, այն ավելի քան մեկ միլիոն դրամ արժե, բայց սոցփաթեթի շրջանակում ապահովագրական  ընկերությունները փոխհատուցում են ամբողջ  արժեքը, պարզաբանեց Միհրան Մարտիրոսյանը։

Լրագրողների հետ զրույցում Եվգենի Միխայլովը պարզաբանեց, որ այսօր «Էրեբունի» ԲԿ-ում իրականացնում են ամենատարածված առիթմիայի՝ նախասրտերի ֆիբրիլյացիայի աբլյացիայի վիրահատություններ։ «Այսօրվա դրությամբ դա տվյալ առիթմիայի բուժման ամենաարդյունավետ մեթոդն է։ Այն իրականացվում է անոթների միջոցով՝ առանց կրծքի վրա կտրվածքներ անելու։ Մենք մեր գործիքները մտցնում ենք սրտի մեջ, անցնում դեպի ձախ նախասիրտ ու այնտեղ իրականացնում թոքային երակների էլեկտրական մեկուսացում։ Այդ ճանապարհով կարելի է կանգնեցնել նախասրտերի ֆիբրիլյացիայի զարգացումն ու հիվանդներին ազատել առիթմիայի ծանր, տանջալի նոպաներից», - ասել է նա։

Ռուս մասնագետի խոսքով, իր համար մեծ պատիվ է, որ իրեն Հայաստան են հրավիրել, «Էրեբունի» ԲԿ, ու որ ինքն իր հայ գործընկերների հետ փորձ փոխանակելու հնարավորություն ունի։

Արտաշատից Հակոբյան Հռիփսիմեն, որին արդեն վիրահատել են, լրագրողներին պատմել է, որ ինքն ունի ժառանգական տախիկարդիա, բայց երկար ժամանակ վախենում էր վիրահատությունից։ Սակայն վերջերս նոպաները հաճախացել են, ինչն էլ հենց 61-ամյա կնոջը ստիպել է վերջապես դիմել աբլյացիայի։

Մեկ ուրիշ կին՝ 56-ամյա Լիդա Մարությանը, վիրահատվելու իր հերթին էր սպասում։ Նա լրագրողներին պատմել է, որ եկել է այստեղ՝ իմանալով եռաչափ քարտեզավորման կիրառմամբ նոր մեթոդի մասին։ Լիդա Մարությանին վիրահատելու են սոցփաթեթով։

        

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է