• Latest news

Աուտիզմով տառապող անհետացած տղային չորրորդ օրն են որոնում

12 հունիսի, 2018  12:52

Արդեն չորրորդ օրն է ազգականները փնտրում են 14-ամյա Հայկ Հարությունյանին, որը տառապում է աուտիզմով։ Տղան տնից դուրս է եկել հունիսի 8-ին, ժամը մոտ 17։00-ին։ Նա կանաչ վերնաշապիկով է, քայլում է բոբիկ, չի խոսում, մարդկանց հետ շփումներից խուսափում է։

NEWS. am Medicine –ի թղթակցին ակտիվիստ Անի Մնացականյանը հայտնել է, որ անհետացած տղային վերջին անգամ տեսել են Էջմիածնի մոտ գտնվող Ծաղկալանջ գյուղում, նրա ձեռքին ուտելիքով լի փաթեթ էր։ Հիմա տղայի ազգականները, ակտիվիստներն ու ոստիկանները որոնում են նրան Էջմիածնի շրջակայքում ու հույս ունեն գտնել մինչև օրվա վերջ։

Ոստիկանությունը, ակտիվիստի խոսքով, առաջին իսկ օրվանից գիտեր տղայի անհետացման մասին, սակայն նոր է անցել ակտիվ որոնումների՝ միայն այն բանից հետո, երբ ակտիվիստները կապվել են անձամբ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ու նրա տեղակալի հետ։ Իսկ ԱԻՆ-ը, ակտիվիստների խոսքով, երեխայի որոնումներին մի քիչ ժամանակ է հատկացրել միայն առաջին օրը։

Ռեժիսոր Արշակ Զաքարյանը միացել է որոնումներին ու ակտիվիստներին տրամադրել դրոն, որի օգնությամբ երեխային որոնել են Խարբերդի մոտակայքում։ Ակտիվիստների փոքր խմբերը նույնպես որոնում են նրան։ Սակայն նրանց ռեսուրսները բավարար չեն՝ նրանց կարծիքով անհրաժեշտ է որոնումներում ներգրավել ԱԻՆ-ին, օգտագործել ուղղաթիռներ, որոնցից հնարավոր է ավելի արագ հետազոտել տեղանքը։

«Աուտիզմով երեխայի գտնվելու վայրն արդեն 4 օր անհայտ է, ու դա արդեն վտանգավոր է, - ասել է Անի Մնացակայնայնը,- Նա մի տեղում չի մնում, նա շատ շարժուն է, արագ է քայլում։ Մենք բավարար ռեսուրսներ չունենք, չի հաջողվում գտնել նրա հետքը։ Հենց մենք լսում ենք, որ նրան տեսել են ինչ-որ տեղ, միանգամից գնում ենք այնտեղ, բայց նա արդեն այնտեղ չի լինում»։

Եթե տեսնեք 14-ամյա Հայկին՝ լուսանկարի վրա պատկերված տղային, զանգահարեք նրա ազգականներին (095 46 41 43, 094 19 53 35) կամ ոստիկանություն (1-02, 010 59 06 25)։ Փորձեք այնպես անել, որ տղան ոչ մի տեղ չհեռանա, նրա սիրտը շահեք քաղցրավենիքով, որ նա չհեռանա մինչև ծնողների կամ ոստիկանության ժամանելը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է