• Latest news

Ամերիկացի գիտնականները գտել են քաղցկեղային ուռուցքների աճը ճնշող «տրոյական ձին»

14 հունիսի, 2018  22:36

Սինթետիկ նուկլեոտիդների թելոմերները վնասող «տրոյական ձին», որը ԱՄՆ-ից գիտնականները կարողացել են հասցնել անմիջապես քաղցկեղային բջիջներին, կարող է դառնալ չարորակ հիվանդությունների բուժման արդյունավետ միջոց, հայտնում է Cell Reports պարբերականը: Նուկլեոտիդները ներկառուցվում են թելոմերներին, դրանք վնասում եւ այդպիսով բջիջը սպանում:

Թելոմերներ են կոչվում քրոմոսոմների ծայրերը, որոնք բաղկացած են TTAGGG կրկնակներից (մարդու մոտ): Դրանք կանխում են միտոզի ժամանակ գեների կորուստը, քանի  որ ԴՆԹ-պոլիմերազան անկարող է ԴՆԹ պատճենը մինչեւ վերջ սինթեզել, սակայն ամեն անգամ վերականգնման ժամանակ տեղի է ունենում թելոմերների կարճացում: Երբ թելոմերները չափից ավելի են կարճանում, բջիջները ծերանում են եւ մահանում: Թելոմերազան վերականգնում է թելոմերները, սակայն դրա ավելցուկային ակտիվությունը նպաստում է  քաղցկեղին, որի դեպքում չարորակ բջիջները գործնականում անմահ են դառնում:

Պարզվել է, որ թելոմերազների արգելակումը ուռուցքների դեմ պայքարի ոչ արդյունավետ միջոց է, քանի որժամանակի ընթացքում թելոմերների հյուծման համար անհրաժեշտ քաղցկեղային բջիջը քրոմոսոմների ծայրերը երկարացնելու համար այլընտրանքային մեխանիզմներ է գործարկում: Այս պատճառով ԱՄՆ Քեյս Վեսթերն համալսարանի գիտնականները միջոց են ստեղծել,որը թույլ է տալիս թելոմերներն անկայուն դարձնել: Սա նշանակում է հասցնել 5-FdUTP նուկլեոտիդի բջջին, որը ֆտորացված պիրիմիդին է՝ օժտված տոքսիկ ազդեցությամբ:

Թելոմերազան 5-FdUTP-ը թելոմերներին է ներկառուցում՝ հատվածներ ստեղծելով, որոնք խոչընդոտում են քրոմոսոմների ծայրերին Т-հանգույցների ձեւավորմանը, որոնք փակում են ԴՆԹ շղթան: Արդյունքում մեխանիզմներ են ակտիվանում, որոնք սովորաբար արձագանքում են քրոմոսոմներում վնասվածքներին եւ կանգնեցնում բջջային ցիկլը: Ցույց է տրվել, որ 5-FdUTP-ն սպանում է մարդկային քաղցկեղային բջիջները, որոնցում բարձր է թելոմերազայի ակտիվությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել