• Latest news

ԱՆ-ն կվերանայի սեփականաշնորհման ներկայացված բուժհաստատությունների ցուցակը. Արսեն Թորոսյան

16 հունիսի, 2018  15:25

Առողջապահության նախարարությունն ուսումնասիրում է բուժհաստատությունների ցուցակը, որոնք նախորդ կառավարության կողմից սեփականաշնորհման են ներկայացված, դրանց վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու համար: Այս մասին «Լոֆթ» սրճարանում հանդիպման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Երեւանի երկաթուղային պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Միսակ Նահապետյանի հարցին՝ իր ղեկավարած պոլիկլինիկայի սեփականաշնորհման նպատակահարմարության մասին:

Միսակ Նահապետյանը նախարարին հայտնեց, որ պոլիկլինիկան ծառայությունների մեծ ծավալ է տրամադրում ՀԿԵ 4 հազար աշխատակիցներին եւ տեղի 2 հազար բնակիչներին, եւ իր մոտ է պոլիկլինիկայի զարգացման ծրագիրը, որը նա ներկայացրեց փոխնախարար Արսեն Դավթյանին: Պոլիկլինիկայի տնօրենը հանդես է գալիս սեփականաշնորհման դեմ:

Արսեն Թորոսյանը ներկայացրեց իր դիրքորոշումը. հաստատություններ կան, որոնք պարտադիր պետք է պետական մնան, քանի որ ոչ շահութաբեր ծառայություններ են մատուցում: Եթե դրանք սեփականաշնորհվեն, ապա պարզապես կփակվեն, օրինակ՝ Ուռուցքաբանության կենտրոնը: Ինչ վերաբերում է Երեւանի երկաթուղային պոլիկլինիկային, նախարարի կարծիքով, ռազմավարական նշանակություն չունի՝ այն պետական կմնա, թե մասնավոր: Այդուհանդերձ, Արսեն Թորոսյանը հավելեց, որ այդ ցուցակը մեկ անգամ եւս մանրակրկիտ կհետազոտվի, եւ դրանից հետո նոր որոշում կկայացվի, որը պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել