• Latest news

Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ասոցիացիան  մտադիր է հանդիպել նախարարի հետ

20 հունիսի, 2018  19:56

Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ասոցիացիայի անդամներն առաջիկայում նախատեսում են առողջապահության նախարարի հետ հանդիպում ունենալ եւ ներկայացնել իրենց հուզող հարցերը, մասնավորապես հեմոֆիլայով հիվանդների դեղերով ապահովելու հարցը:

Այսօր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում Ասոցիացիայի նիստում նման որոշում է  ընդունվել:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ասոցիացիայի նախագահ Տատյանա Խաչատրյանը նշել է, որ հեմոֆիլիայի նվազագույն բուժման ապահովման համար պետությունը պետք է տարեկան 8-րդ եւ 9-րդ գործոնի 1.2 մլն միավոր գնի:

Այսօր պետությունը 8-րդ գործոնի 500 հազար միավոր է գնում:

«Դեղերի պակասը լրացվում է Հեմոֆիլիայի միջազգային ֆեդերացիայի կողմից տրված հումանիտար օգնության շնորհիվ: Այս տարի մենք հումանիտար ճանապարհով 8-րդ եւ 9-րդ գործոնի 1 մլն միավոր ենք ստացել», - ասել է նա:

Կինը նշել է, որ մեծ խնդիր է նաեւ այն, որ երկրի մարզերում արյունաբաններ չկան:

«Մենք առաջարկում ենք մարզային թերապեւտների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնել, որպեսզի ամեն մի մարզում գոնե մեկ արյունաբան լինի: Չեմ կարող չնշել այն փաստը, որ հեմոֆիլիայով հիվանդի անձնագիրը մեր կազմակերպության միջոցով է տրվում, թեեւ ըստ էության դրանով պետք է զբաղվի Արյունաբանական կենտրոնը», - ասել է նա՝ պարզաբանելով, որ այդ փաստաթղում նշված են հիվանդի անունը, ազգանունը, հեմոֆիլիայի տեսակը (А, В, С), արյան խումբը:

«Շտապ բժշկական օգնության անհրաժեշտության դեպքում դրանք շատ կարեւոր տվյալներ են», - ասել է Տատյանա Խաչատրյանը:

Ասոցիացիայի ղեկավարը հավելել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո իրենք մտադիր են իրենց հուզող հարցերով դիմել վարչապետին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել