• Latest news

Անձնագրերն ենք վերցնում, որ հետ չգնան․ Արսեն Թորոսյանը՝ սփյուռքի ներուժի օգտագործման մասին

11 հուլիսի, 2018  22:20

«Անձնագրերն ենք վերցնում, որ հետ չգնան» ։ Այսպես է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել Կանադայում ապրող ու աշխատող մասնագետի այն հարցին, թե ինչպես է նա մտադիր օգտագործել արտասահմանում ապրող հայ բժիշկների ներուժը։ Հարցը տրվել էր հուլիսի 11-ին Ամերիկյան համալսարանում կայացած առողջապահության հարցերով քննարկման ժամանակ։

«Առաջինը, անձնագրերն ենք վերցնում, որ հետ չգնան։ Հետո մտածում ենք, որտեղ նրանց տեղավորել»,- կատակել է Թորոսյանը։

«Եթե լուրջ խոսենք, դա ակտուալ խնդիր է, ու այստեղ դժվար է հեշտ լուծումներ գտնելը»,- հավելել է նախարարը։ Նրա խոսքով՝ տվյալ դեպքում կա կադրային քաղաքականության հարցերը ուսումնասիրելու անհրաժեշտություն։ Մինչդեռ, նշեց նա, սփյուռքահայ բժիշկների կարճատեւ օգնությունն ավելի շատ խանգարում, քան օգնում է, ու պատմական հայրենիքում մասնագետի գտնվելու կարճ ժամկետներում բարդ է կողմնորոշվել, թե որտեղ կարելի է օգտագործել նրա ներուժը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել