• Latest news

Նոր պրոտեինը կարող է նպաստել նոպայից հետո սրտի վերականգնմանը

14 հուլիսի, 2018  23:47

Նոր սպիտակուցը կարող է նպաստել նոպայից հետո սրտի վերականգնմանը: Այսպիսի եզրակացության են հանգել Օքսֆորդի համալսարանի գիտնականները, որոնք հետազոտության շրջանակում կրծողներին սպիտակուց են ներարկել, որը գործարկել է սրտի վերականգնմանը նպաստող պրոցեսը:

Սրտի նոպայի ժամանակ թթվածնով հագեցած արյունը դադարում է սիրտ մատակարարվել, ինչի հետեւանքով սրտի բջիջները սկսում են մահանալ: Ի պատասխան իմունային համակարգը բջիջներ է ուղարկում վնասված հատված՝ սրտի մեռած բջիջները հեռացնելու համար:

Սակայն երկարատեւ ակտիվության ավելցուկի դեպքում իմունային բջիջները բորբոքում են առաջացնում, ինչը բերում է սպիավոր հյուսվածքի ձեւավորման, սրտի աշխատանքի խանգարման եւ սրտային անբավարարության: Իր հերթին, սրտի նոպայից հետո VEGF-C սպիտակուցի ներարկումը նպաստել է լիմֆատիկ անոթների ցանցի աճին: Այս անոթներըն օգնել են դուրս բերել բջջային աղբը եւ իմունային բջիջներն այն բանից հետո, երբ դրանք ավարտել են իրենց հիմնական աշխատանքը:

Այսինքն՝ իմունային բջիջները վնասված հատվածում բավականին երկար են գտնվել, որպեսզի սրտին օգնեն վերականգնվել, սակայն ոչ չափից ավելի երկար, որ գործարկեին քայքայման մեխանիզմը: Այսպիսով, իմունային բջիջների աշխատանքը ժամանակին արգելակելով՝ գիտնականները սրտին հնարավորություն են տվել գործնականում ամբողջությամբ վերականգնել կծկվելու իր ունակությունը:

Համեմատության համար՝ լաբորատոր մկների մոտ, որոնց սպիտակուց են ներարկել, սրտի ֆունկցիան գրեթե կիսով չափ նվազեցված էր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է