• Latest news

Նոր պոտենցիալ սուպերբակտերիան անպտղություն է առաջացնում

16 հուլիսի, 2018  10:20

Սեռական առողջության եւ ՄԻԱՎ բրիտանական ասոցիացիայի (BASHH) փորձագետները սուպերբակտերիայի նոր թեկնածու են հայտնաբերել: Հետազոտողների կարծիքով՝  շուտով այդպիսի հատկություններ կարող է ունենալ Mycoplasma genitalium (M. genitalium) բակտերիան: Բակտերիայի հետ կապված հիվանդությունների թերապիայի նոր հրահանգները հրապարակվել են BASHH կայքում:

M.genitalium-ը բնակվում է միզարտադրության եւ վերարտադրողական օրգաններում, այն մարդուց մարդուն է փոխանցվում սեռական ակտի ժամանակ: Բակտերիան կարող է առաջացնել տարբեր օրգանների ինֆեկցիաներ՝ միզուկի, արգանդի, ֆալոպյան փողերի: հետազոտությունները ցույց են տալիս, որ բակտերիայի առաջացրած ինֆեկցիաները կարող են անպտղության զարգացման գործոն լինել:

M.genitalium բակտերիաները հայտնի են 1980-ական թվականներից, այս ընթացքում դրանք հասցրել են մեծ թվով հակաբիոտիկների նկատմամբ կայունություն մշակել: Դրանց առաջացրած հիվանդությունների ախատանշանները հեշտ է շփոթել այլ բակտերիաների հարուցած ինֆեկցիաների արտահայտվածության հետ, օրինակ՝ խլամիդայի: Հենց այս հատկությունն է M. Genitalium-ին սուպերբակտերիա դարձնում. Միկոպլազման արդեն հասցրել է խլամիդիոզի դեպքում արդյունավետ շատ դեղամիջոցների (օրինակ՝ ազիտրոմիցինի) հանդեպ կայուն դառնալ: M. Genitalium-ով հիվանդների մոտ այս հակաբիոտիկները գրեթե չեն թուլացնում ախտանշանները եւ միաժամանակ միկոպլազման դեղերի հանդեպ ավելի պակաս զգայուն են դարձնում:

BASHH մասնագետների կարծիքով՝ պրոցեսի դանդաղեցմանը կարող է օգնել M. Genitalium-ի թեստավորումը այն հիվանդների շրջանում, որոնց մոտ առկա է միզուկաբորբի եւ սալպինգիտի, ֆալոպյան փողերի բորբոքումների ախտանիշներ: Հիմա այսպիսի անալիզներ ոչ միշտ են կատարվում. որոշ երկրներում, ներառյալ ԱՄՆ-ում հավանություն են ստացել միայն M. Genitalium-ի քիչ թվով թեստեր, եւ բժիշկները հիվանդներին դա հազվադեպ են խորհուրդ տալիս: Այսպիսի թեստավորումը կարեւոր է հատկապես հղիանալ պլանավորող կանանց համար. M. Genitalium-ի հետ կապված ինֆեկցիան ժամանակին չհայտնաբերելը կարող է անպտղության պատճառ դառնալ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է