• Latest news

Ճարպակալումը մահվան հավանականությունը չի մեծացնում առանց մետաբոլիկ այլ խանգարումների

16 հուլիսի, 2018  11:56

Կանադացի գիտնականները պարզել են, որ առանց նյութափոխանակության այլ խանգարումների ճարպակալումը չի մեծացնում տարբեր պատճառներով մահացության հավանականությունը: Նրանք այս նպատակով 13 տարի հետեւել են ավելի քան 50 հազար մարդու, որոնք տառապել են ճարպակալմամբ եւ այլ հիվանդություններով ու վիճակներով: Հետազոտության արդյունքները ներկայացնող հոդվածը հրապարակվել է Clinical Obesity ամսագրում:

Նոր հետազոտության մեջ Յորքի համալսարանից (Տորոնտո, Կանադա) Քրիսթոֆեր Արդերնի ղեկավարությամբ գիտնականները որոշել են մետաբոլիկ առողջ ճարպակալումը սահմանափակել բացառապես ավելորդ քաշով: Դրա համար նրանք վերլուծել են  5 տարբեր հետազոտություններից 54089 մարդկանց (ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց) մահացության տվյալները: Գիտնականները մարդկանց խմբերի են բաժանել ըստ նրանց ախտորոշման. մի խմբում ընդգրկվել են բացառապես ճարպակալմամբ մարդիկ, երկրորդում՝ ճարպակալմամբ եւ լրացուցիչ (թեկուզ մեկ) մետաբոլիկ խանգարմամբ, իսկ մնացյալ խմբերում՝ ճարպակալմամբ եւ արյան բարձր ճնշմամբ, արյան մեջ ճարպերի կամ գլյուկոզայի բարձր մակարդակով մարդիկ:

Դիտարկումների 13 տարում տարբեր պատճառներով մահացել է մասնակիցների 9 տոկոսը (4864 մարդ): Գիտնականները պարզել են, որ մահվան հավանականությունը զգալիորեն մեծ չի եղել ավելորդ քաշ ունեցող, սակայն այլ հիվանդություններ ու վիճակներ չունեցող մարդկանց շրջանում (բարեկազմ առողջ մարդկանց հսկիչ խմբի համեմատությամբ): Ըստ որում՝ ոչ պակաս մեկ մետաբոլիկ խանգարման առկայությունը զգալիորեն մեծացրել է տարբեր պատճառներով մահվան հավանականությունը: Հավանականությունը մեծ էր նաեւ այն մարդկանց շրջանում որոնք տառապում էին զարկերակային բարձր ճնշմամբ եւ ունեին ճարպերի ու արյան մեջ գլյուկոզաի բարձր մակարդակ:

Ստացած տվյալները ցույց են տալիս, որ ավելորդ քաշն ինքնին կապված չէ մահացության հետ. ավելի շուտ պատճառը այլ վիճակների մեջ է, որոնք հաճախ ուղեկցում են ճարպակալմանը: Այսպիսով, ավելորդ քաշի բացասական հետեւանքները հետազոտողները պետք է ուշադիր վերահսկեն մասնակիցների առողջական մուտքային տվյալները:

Այսուհանդերձ, հետազոտության հեղինակները հստակեցում են, որ մետաբոլիկ առողջ ճարպակալմամբ մարդիկ չափազանց փոքրաթիվ են. կատարված հետազոտության մեջ առանց լրացուցիչ մետաբոլիկ խանգարումների ճարպակալում է հայտնաբերվել մասնակիցների միայն 1,2 տոկոսի մոտ: Հենց այս պաըճառով չարժի ճարպակալման կանխարգելումն անտեսել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է