• Latest news

Ֆիզիկական վարժություններն օգնում են նոր գիտելիքների ամրապնդմանը

16 հուլիսի, 2018  21:38

Ֆիզիկական վարժությունների ընդամենը 15 րոպեն թույլ է տալիս ավելի արագ ամրապնդել նոր գիտելիքները եւ յուրացնել շարժողական հմտությունները: Այսպիսի եզրակացության են հանգել McGill University-ի գիտնականները:

Որպեսզի ֆիզիկական վարժություններն արագացնեն ուսումնառությունը, խորհուրդ է տրվում սովորելուց անմիջապես հետո կարճ մարզում անցկացնել: Ըստ որում՝ ֆիզիկական վարժությունների էֆեկտը սկսում է զգացվել միայն հաջորդ օրը:

Հետազոտողները կամավորներին խնդրել են ոչ մեծ խնդիրներ կատարել: Մասնակիցները պետք է էկրանին ջոյսթիկի օգնությամբ միավորեին մի քանի ուղղանկյուններ: Այնուհետեւ փորձարկվողների մի մասը ֆիզիկական վարժություններ է կատարել, իսկ մյուսները հանգստացել են:

Հաջորդ օրը մասնակիցներին դարձյալ առաջարկել են լուծել նույն խնդիրը: Յուրաքանչյուր հանձրարությունը կատարելուց հետո մասնագետները գնահատել են կամավորների ուղեղի ակտիվությունը: Պարզվել է, որ նրանց մոտ, որոնք առաջին խնդիրը լուծելուց հետո ֆիզիկական վարժություններ են կատարել, ուղեղի ակտիվությունն ավելի ցածր էր, քան մնացյալի մոտ: Սակայն երկրորդ խնդիրը նրանք ավելի լավ են հաղթահարել:

Այսպիսով, հետազոտության հեղինակների խոսքով՝ ֆիզիկական վարժությունները ազատել են ուղեղի պաշարները, եւ օրգանիզմը կարողացել է դրանք ուղղել նոր հմտության ուսումնասիրմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել