• Latest news

Ալցհեյմերի հիվանդության դեմ նոր դեղամիջոցը շուտով կարող է հայտնվել վաճառքում

20 հուլիսի, 2018  11:52

Ոչ հեռավոր ապագայում շուկայում կարող է հայտնվել Ալցհեյմերի հիվանդության դեմ նոր դեղամիջոց, որի մշակումով զբաղվում են Ocean University-ի (Չինաստան), Shanghai Institute of Materia Medica under Chinese Academy of Sciences-ի եւ Green Valley Pharmaceutical Co Ltd-ի հետազոտողները։ Դեղամիջոցը հայտնի է GV-971 անունով, որի մշակմամբ զբաղվում են արդեն 21 տարի։

Դեղամիջոցը շուկա դուրս բերելուց առաջ պահանջվում է իրականացնել կլինիկական հետազոտությունների վերջին փուլը։ Հայտնի է, որ հետազոտությունների շրջանակում հիվանդներին տվել են GV-971 դեղամիջոցի հաբեր՝ օրական երկու անգամ, 450-ական միլիգրամով, ու այդ դեղամիջոցը զգալիորեն լավացրել է մարդկանց առողջական վիճակը։ Կենդանիների հետ փորձարկումները նույնպես հաջող են անցել։

Դեղամիջոցի հիմքում կարմիր ջրիմուռների խտանյութն է, որը կարող է կարգավորել իմունային համակարգը, նաեւ նվազեցնել նյարդային համակարգում բորբոքման մակարդակն ու լավացնել ընկալունակությունը։ Այս ամենը շատ կարեւոր է Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների համար։

Այսօրվա դրությամբ այդ հիվանդությունն աշխարհում ախտորոշված է մոտ 48 մլն մարդու մոտ։ Ու առ այսօր չկա այդ հիվանդության դեմ որեւէ արդյունավետ դեղամիջոց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել