• Latest news

Պարզվել է՝ հայտնի կենսահավելումը անօգուտ է սրտի համար

20 հուլիսի, 2018  22:01

Նոր տվյալների համաձայն՝ օմեգա-3 ճարպաթթուն կամ ձկան յուղը սրտանոթային համակարգի վրա պաշտպանիչ ազդեցություն չի գործում։

Լոնդոնում գտնվող Cochrane միջազգային կազմակերպության գիտնականներն ուսումնասիրել են 112 հազար մարդու տվյալներ, որոնք ստացվել են 73 ռանդոմիզիրովացված հետազոտությունների արդյունքում, որոնք անցկացվել են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ավստրալիայում եւ Ասիայում։ Մասնակիցների թվում են եղել ինչպես առողջ, այնպես էլ տարբեր հիվանդություններով տառապող տղամարդիկ եւ կանայք։

Հետազոտողներն առաջարկել են մասնակիցների մի մասին ներառել սովորական դիետայի խմբում սննդային հավելումներով, որոնք կպարունակեն օմեգա-3 ճարպաթթվի պարկուճ, իսկ մյուսներինը՝ պլեցեբո։

Հետազոտության առաջատար հեղինակի՝ Արեւելյան Անգլիայի համալսարանի (Մեծ Բրիտանիա) դոկտոր Լի Հուփերի (Lee Hooper) խոսքով, այս հետազոտությունը հազարավոր մարդկանց տվյալների մեծ համակարգային վերլուծություն է՝ արված երկարատեւ ժամանակահատվածի ընթացքում։ Սակայն, այդ ամբողջ ժամանակ գիտնականները չեն հայտնաբերել օմեգա-3-ի ընդունման ցանկալի արդյունքը։

Ստացված տվյալները վկայում են այն մասին, որ օմեգա-3-ի ընդունումը, որն կազմված է հագեցած ճարպաթթվի երկար շղթայից, որոնց թվում է էյկոսապենտաենային թթուն եւ դոկոզագեկսաենային թթուն, չեն կարող էականորեն նվազեցնել սրտանոթային հիվանդությունների, սրտի իշեմիկ հիվանդության, ինսուլտի կամ սրտային խանգարումների զարգացման ռիսկը։

«Այս վերլուծության տվյալները պարզորոշ կերպով ցույց են տալիս, որ օմեգա-3 հավելման օգտագործումը չի նպաստում սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման ռիսկի կրճատմանը»,-շեշտել է Մեծ Բրիտանիայի Շեֆիլդի համալսարանի (University of Sheffield) պրոֆեսոր Թիմ Չիկոն (Tim Chico)։

Հետազոտության հեղինակները հաստատում են, որ օմեգա-3-ի մեկ այլ տեսակի՝ ալֆա լինոլենային թթվի ընդունումը, որը առկա է բուսական յուղերում, ինչպես, օրինակ, կտավատի եւ սոյայի, կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը 1000-ից 1-ը հավանականությամբ, իսկ սրտային խանգարումների զարգացման ռիսկը կարող է կրճատել 3,3 տոկոսից մինչեւ 2,6 տոկոս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է