• Latest news

Կոֆեինը չի կարող նիհարելուն օգնել. հետազոտություն

21 հուլիսի, 2018  22:11

Նախաճաշից առաջ ոչ մեծ քանակությամբ կոֆեինը նախաճաշի կերած չափաբաժինը 10 տոկոսով նվազեցնում է: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of the Academy of Nutrition and Dietetics-ում: Սակայն կոֆեինը, միեւնույն է, չի կարող նիհարելուն օգնել, քանի որ այս էֆեկտը կարճաժամկետ է՝ այն պահպանվում է օրվա ընթացքում եւ չի ազդում ախորժակի սեփական ընկալման վրա:

Ինչպես նշել է Բուֆալոյի State University of New-York-ի առաջատար հետազոտող Լիա Մ. Պանեկ-Շիրլին, կոֆեինը հաճախ ներառում են նիհարելու համար սննդային հավելումների մեջ, քանի որ կարծիք կա, որ այն ճնշում է ախորժակը եւ նպաստում քաշի կորստին: Սակայն նոր հետազոտությունն այս տեսությունը չի հաստատել:

Հետազոտությանը մասնակցել են 50 առողջ մարդիկ՝ 18-ից մինչեւ 50 տարեկան, որոնք մեկ ամիս ամեն շաբաթ այցելել են հետազոտական լաբորատորիա: Ամեն անգամ մի խումբը խմել է 120 մլ սուրճին համարժեք (պարունակում է 1 գ կոֆեին) ըմպելիք, երկրորդը՝ 240 մլ (3 գ կոֆեին), երրորդը պլացեբո է ստացել: Իրենք մասնակիցները չգիտեին, թե ինչ են խմում:

Նրանց 30 րոպե հետո առաջարկվել է «շվեդական սեղանի» կուշտ նախաճաշ, ըստ որում՝ կարելի էր ուտել այնքան, որքան կցանկանային: Մասնակիցները նաեւ պետք է գրի առնեին կերած ուտելիքը եւ նշումներ կատարեին հետազոտական օրվա ընթացքում իրենց ախորժակի մասին:

Հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճի միջին դոզայից հետո (120 մլ) մասնակիցներն օգտագործել են 70 կալորիայից քիչ, քան մնացյալ դեպքերում: Սակայն օրվա ընթացքում ամբողջ կերածն ուսումնասիրելով հայտնաբերվել է, որ այս միտումը չի պահպանվել: Մասնակիցները նախաճաշի պահանջի կրճատումը փոխհատուցել են նույն օրը ավելի կալորիական ճաշով ու ընթրիքով: Բացի այդ՝ կոֆեին գործածելիս ախորժակի ինտենսիվության փոփոխություններ չեն հայտնաբերվել: Վերջապես՝ բոլոր երեք խմբերում մասնակիցների մարմնի զանգվածի անհատական համաթիվը կախված չէր ո՛չ կերած սնունդի քանակությունից, ո՛չ ախորժակից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել