• Latest news

Մալարիայի դեմ նոր դեղամիջոց կհայտնվի շուկայում

24 հուլիսի, 2018  21:10

Ամերիկյան Food and Drug Administration–ն (FDA) հավանություն է տվել Tafenoquine դեղամիջոցի օգտագործմանը կրկնվող մալարիայի բուժման համար։ Սա առաջին օրալ ներմուծվող դեղամիջոցն է, որը մշակվել է վերջին 60 տարվա ընթացքում եւ հաջողությամբ անցել է թեստավորման բոլոր մակարդակները։ Միջոցը հիմնականում օգտագործվում է եռօրյա մալարիայի բուժման համար, որը տարեկան վնասում է 8.5 միլիոն մարդու։

Մալարիայի այդ տեսակի հարուցիչը Plasmodium vivax մակաբույծն է։ Հայտնի է, որ այն կարող է տարիներով պահպանվել մարդու լյարդում՝ բազմիցս դրսեւորվելով որոշակի ժամանակահատվածներում։ Այդպիսով, վարակվածը սպառնում է շրջապատին (եթե նրան խայթում է մոծակը, նա ավտոմատ դառնում է մալարիայի տարածող)։

Tafenoquine–ի խնդիրն է լյարդից (եւ օրգանիզմից, ընդհանուր առմամբ) հանել թաքնվող մակաբույծը։ Անհրաժեշտ ազդեցությունը ստանալու համար բավական է դեղամիջոցը ընդունել 1 անգամ։ Փորձագետների խոսքով՝ Tafenoquine դեղամիջոցը բավական արդյունավետ է, սակայն այն մի շարք կողմնակի ազդեցություններ ունի։ Մասնավորապես, գլյուկոզա-6-ֆոսֆատ դեհիդրոգենազի պակասություն ունեցող մարդկանց մոտ դեղամիջոցը կարող է ուժեղ սակավարյունություն առաջացնել։ Հոգեկան խանգարումների առկայության դեպքում նույնպես դեղի օգտագործումը հակացուցված է։ Չնայած սրան՝ դեղամիջոցը կարելի է իսկական բեկում համարել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել