• Latest news

Քրքումինը կարող է օգնել գլաուկոմայի բուժմանը․ հետազոտություն

26 հուլիսի, 2018  13:36

Քրքումում պարունակվող քրքումին պիգմենտը կարող է գործածվել վաղ փուլում գտնվող գլաուկոմայի արդյունավետ բուժման համար։ Նման եզրակացության են հանգել Լոնդոնի համալսարանական քոլեջի ու Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականները իրենց նոր հետազոտության ընթացքում։

Հետազոտողները մշակել են քրքումինի մատակարարման նոր մեթոդ, որն ինչպես հայտնի է, պաշտպանում է գանգլիոնար բջիջները (աչքի ցանցաթաղանթի նեյրոնները) վնասվածքից։ Դրա համար ստեղծվել են նանոմասնիկներ, որոնք պարունակում էին պիգմենտ, որը կապակցված է մարդու համար անվտանգ համարվող մակերեսայնորեն ակտիվ նյութի ու կայունացուցիչի հետ։ Դա թույլ է տալիս քրքումինը գործածել աչքի կաթիլների, այլ ոչ թե պերորալ հաբերի մեջ, որոնք պետք է մեծ քանակությամբ ընդունել, քանի որ պիգմենտը վատ է լուծվում, բացի դրանից այդ հաբերն ունակ են առաջացնել աղեստամոքսային թունավորում։

Պարզվել է, որ մատակարարման նոր մեթոդը 400 000 անգամ ավելացնում է քրքումինի լուծելիությունը, իսկ պիգմենտն ինքնին տեղայնանում է աչքի հյուսվածքներում, այլ ոչ թե արյան հոսքի հետ միասին տարածվում ամբողջ մարմնով մեկ։ Այն առնետների մոտ, որոնք տառապում են գլաուկոմայով, երեք շաբաթվա ընթացքում կաթիլների կիրառումը առաջացնում էր ցանցաթաղանթի դեգեներացիայի արագության նվազում։ Բացի դրանից, գիտնականները որեւէ այլ անցանկալի կողմնակի էֆեկտներ չեն նկատել։Գլաուկոմա է կոչվում աչքերի այն հիվանդությունը, որի դեպքում բարձրանում է ներակնային ճնշումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է տեսողական նյարդի ատրոֆիայի, տեսողության սրության նվազման ու կուրության։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է