• Latest news

Տղամարդու բոլոր վերջույթներն անդամահատել են այն բանից հետո, երբ նրան լիզել է իր սիրելի շունը

1 օգոստոսի, 2018  18:44

48-ամյա ամերիկացի   Գրեգ Մանթոյֆերը զրկվել է իր բոլոր վերջույթներից այն բանից հետո, երբ սիրելի շունը լիզել է նրա ոտքը։ Դրա հետեւանքով նրա մոտ զարգացել է մահացու վտանգավոր ինֆեկցիա։

Տղամարդը ստիպված է եղել անդամահատել իր բոլոր վերջույթները ծանր ինֆեկցիայի պատճառով, որով նա  վարակվել էր Էլլի անունով շան պատճառով։ Ընդ որում՝ շունը նույնիսկ չէր կծել տիրոջը, այլ ընդամենը լիզել էր նրա ոտքը։

Անցած ամիս Գրեգի մոտ սկսվել էին այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են տենդը, սրտխառնոցը ու լուծը, որոնք նա սկզբում շփոթել էր գրիպի հետ։ Սակայն երբ նրա ոտքերին ու ձեռքերին սկսել են կապտուկներ հայտնվել՝ 48-ամյա տղամարդը շտապ օգնություն է կանչել ու նրան տեղափոխել են տեղի հիվանդանոցի անհապաղ օգնության բաժանմունք։ Մինչ այդ արյան վարակումն արդեն տարածվել էր չորս վերջույթների վրա։ Բժիշկները տղամարդուն հայտնել են, որ հյուսվածքների ու մկանների ծավալուն ախտահարման պատճառով իրենք ստիպված են լինելու անդամահատել նրա երկու ոտքն ու ձեռքերը։ Գրեգն այդ պահին այնպիսի տեսք ուներ, ասես նրան մի քանի ժամ ծեծել էին  բեյսբոլի ձողով, նա ոտից գլուխ կապտուկներով էր ծածկվել։

Արյան անալիզները ցույց են տվել capnocytophaga canimorsus բակտերիայի առկայությունը։ Փորձագետները վստահեցնում են, որ այդ բակտերիան պարունակվում է առողջ շների ու կատուների թքի մեջ։ 2014 թվականի հետազոտությունը, որն իրականացրել էին ճապոնացի գիտնականները, ցույց է տվել, որ այդ բակտերիան կա շների 69 տոկոսի ու կատուների 54 տոկոսի մոտ։ Բակտերիան կարող է մարդուն փոխանցվել խայթոցների միջոցով, նաեւ այն բանից հետո, երբ կենդանիները լիզում են իրենց տերերի վնասված մաշկը։ Շան տերերից շատերն են իրենց շներին թույլ տալիս անել դա, քանի որ համարում են, որ շների թուքը հզոր մանրէասպան ազդեցություն ունի։ Հայտնի է, որ շները լիզում են իրենց վերքերը, որոնք դրա շնորհիվ արագ են ապաքինվում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել