• Latest news

Առաջին տիպի վաղ շաքարախտը 18 տարով կրճատում է կանանց կյանքը  

11 օգոստոսի, 2018  23:25

Առաջին տիպի շաքարախտի առկայության դեպքում կանանց շրջանում սրտանոթային հիվանդությունների եւ մահացության զարգացումը խիստ կախված է նրանից, թե որ տարիքում են ախտորոշել շաքարախտը: Այս եզրակացությոանն են եկել եվրոպացի գիտնականները՝ վերլուծելով առաջին տիպի շաքարախտով հիվանդ գրեթե 30 հազար շվեդների տվյալները:

The Lancet ամսագրում հրապարակված հոդվածում  նշվում է, որ այն կանայք, որոնք շաքարախտով հիվանդացել են մինչեւ 10 տարեկանը, 17.7 տարով ավելի քիչ են ապրել, իսկ տղամարդիկ՝ 14.2 տարով ավելի քիչ:

Առաջին տիպի շաքարախտը կամ (ինսուլինից կախում ունեցող շաքարախտ) բնութագրվում է ինսուլինի անբավարարությամբ եւ հիպերգլիկեմիայի մշտական վիճակով՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակով: Շաքարախտի դեպքում մահացությունը բավական լավ է ուսումնասիրված. վերջին տվյալներով, առաջին տիպի շաքարախտով հիվանդներրի մահվան վտանգը բոլոր պատճառների դեպքում երկու անգամ ավելի բաձր է, քան առողջ մարդկանց մոտ: Այնուամենայնիվ, մինչ այժմ հայտնի չէր, թե ինչպես է հիվանդությունից մահացության վրա ազդում այն տարիքը, երբ հիվանդությունն առաջին անգամ դրսեւորվում է:

Դա որոշել է պարզել Գյոթեբորգսկի համալսարանից Արազ Ռավշանիի (Araz Rawshani) գլխավորությամբ գիտնականների խումբը: Նրանք հավաքել են   առաջին տիպի շաքարախտով 27195հիվանդներրի եւ եւս 135178 (ստուգողական խումբ) առողջ մարդկանց մասին տվյալներ. մասնակիցներից յուրաքանչյուրի համար հասանելի էին ժողովրդագրական ցուցանիշները, ինչպես նաեւ առողջության վերաբերյալ տվյալները (տարբեր հիվանդությունների առկայությունը):

10 տարիների ընթացքում շաքարախտով 959 մասնակից եւ ստուգողական խմբից 1501 մարդ տարբեր պատճառներից մահացել էր: Գիտնականները կենտրոնացել են մինչեւ 10 տարեկանը շաքարախտի ախտորոշում ստացած հիվանդների վրա: Նրանք պարզել են, որ ստուգողական խմբի համեմատ, սրտանոթային համակարգի հիվանդություն ձեռք բերելու վտանգը նրանց մոտ 30 անգամ բարձր է: Այս ազդեցությունն ավելի ուժեղ է արտահայտված եղել կանանց մոտ. նրանց մոտ կորոնար անբավարարության զարգացման վտանգը 60 անգամ բարձր էր, իսկ ինֆարկտի՝ 90 անգամ:

Վերլուծելով ախտորոշման վրա տարիքի ազեդցությունը եւ կյանքի տեւողությունը, գիտնակաները պարզել են, որ վաղ ախտորոշմամբ կանայք (մինչեւ 10 տարեկան) 17.7 տարով ավելի քիչ են ապրել, քան առողջ կանայք: Տղամարդկանց համար այդ ցուցանիշը հավասար էր 14.2 տարվա, իսկ նրանք, ում մոտ ուշ են որոշել ախտորոշումը, կյանքի տեւողությունը 10 տարով քիչ է եղել:

Հեղինակների աշխատանքը ընդգծում է, որ բժշկական հետազոտություններում եւ դիագնոստիկայում առաջին  ախտորոշման ժամանակ կարեւոր է հաշվի առնել տարիքը:  Բացի այդ գիտնականները նշել են կանանց համար վաղ ախտորոշման կարեւորությունը, քանի որ նրանց համար շաքարախտի ազդեցությամբ հիվանդությունների զարգացման վտանգը մի քանի անգամ բարձր էր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է