Փղերը գիտնականներին կօգնեն հասկանալ քաղցկեղային բջիջների «սպանության» մեխանիզմը

16 օգոստոսի, 2018  20:42

Փղերը գիտնականներին կօգնեն հասկանալ քաղցկեղային բջիջների «սպանության» մեխանիզմը: Չիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ փղերի 6 (LIF6) կեղծ գենը (կամ «զոմբի գենը») կարող է թերություններ ունեցող բջիջները սպանել, հայտնում է Phys.org-ը: Ինչպես նշում են մասնագետները, դրանով կանխվում է չարորակ օնկոլոգիայի զարգացումը:

Գենոմի այս հատվածը կարող է ակտիվ վիճակի մեջ հայտնվել եւ սպիտակուց կոդավորել, որը ոչնչացնում է միտոքոնդրիումները: Գիտնականները ուշադրություն են դարձրել այն փաստին, որ փղերի շրջանում քաղցկեղով հիվանդացությունը 5 տոկոսից քիչ է, մինչդեռ մարդկանց շրջանում այս ցուցանիշը հասնում է մինչեւ 17 տոկոսի:

Ինքը կեղծ գենն է մասնակցում մուտացիայի ենթարկված գեներում միտոքոնդրիումների թաղանթների քայքայմանը, ինչն արդյունքում բերում է դրանց մահվանը:

Փղերի մոտ LIF գեների թիվը հասնում է 8-ի, սակայն այսօրվա դրությամբ հայտնի է միայն LIF6-ի գործառնության մասին: Գիտնականները նշում են, որ «զոմբի գենը» սկսել է գործել մոտ 25-30 մլն տարի առաջ, ընդ որում՝ քաղցկեղի ճնշման այս «տարրը», հնարավոր է, դերակատարում է ունեցել կաթնասունների տվյալ տեսակի մարմնի չափերի մեծացման մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի