• Latest news

Անկողնային սպիտակեղենը սնկերի եւ մանրէների բազմացման օջախ կարող է դառնալ. փորձագետ

18 օգոստոսի, 2018  23:39

Անկողնու սպիտակեղենը հարկավոր է լվանալ շաբաթական մեկ անգամից ոչ ուշ, հակառակ դեպքում՝ այն կարող է սնկերի եւ մանրէների օջախ դառնալ: Այս մասին հաղորդում է Նյու Յորքի համալսարանից բժիշկ Ֆիլիպ Տիերնոն:

Մասնագետն ուսումնասիրել է հետազոտության տվյալները, որոնց համաձայն՝ անկողնային սպիտակեղեցնի մակերեսին հայտնաբերվել են թեփ, կենդանիների մազ, որոշ դեպքերում՝ նաեւ անկողնային տզերի կենսագործունեության հետքեր:

Սրանք կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար եւ տարատեսակ հիվանդությունների պատճառ դառնալ, այդ թվում՝ ալերգիկ ռեակցիաների եւ ասթմայի:

Պակաս վտանգավոր չեն նաեւ փետրավոր եւ սինթետիկ բարձերը, որոնցում մինչեւ 17 տեսակի սնկեր կարող են լինել:

Առողջությունը պահպանելու համար փորձագետը խորհուրդ է տալիս ամեն շաբաթ լվանալ անկողնային սպիտակեղենը, ինչը կօգնի խուսափել սնկերի եւ մանրէների կողմից մարդու օրգանիզմի վրա անցանկալի ազդեցությունից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել