• Latest news

Մենք չենք ցանկանում, որպեսզի պատմությունը կրկնվի. օրենքը կտարածվի նաեւ Էլեկտրոնային ծխախոտների վրա

24 օգոստոսի, 2018  14:19

Հայաստանում մշակվող հակածխախոտային նոր օրենքը կիրառվելու է ծխախոտային բոլոր արտադրատեսակների վրա, այդ թվում նաեւ՝ էլեկտրոնային ծխախոտների: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Այդպես, հասարակական վայրերում կարգելվի ոչ միայն սովորական ծխախոտ ծխելը, այլ նաեւ՝ էլեկտրոնային: Բացի այդ, կարգելվի ծխախոտային արտադրանքի եւ էլեկտրոնային ծխախոտների ցանկացած գովազդ, ինչպես նաեւ ծխախոտային ընկերությունների կողմից իրականացվող միջոցառումների հովանավորությունը:

Ինչպես իր հերթին նշեց Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Էգոր Զայցեւը նշել է, որ ԱՀԿ-ի առաջարկությունների համաձայն, ցանկացած էլեկտրոնային ծխախոտ եւ այսպես կոչված տաքացվող սարքերը պետք է անպայմանորեն համապատասխեն Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի բոլոր կանոնակարգերին (որին Հայաստանը միացել է դեռ 2004 թվականին):

Եգոր Զայցեւը նաեւ հիշեցրել է, որ անցյալ տարի ծխախոտային հսկա Philip Morris-ը հայտարարել էր  Foundation for smoke-free world-ին իր աջակցության մասին, եւ նրանք լուրջ գումարներ են ներդնում այս հիմնադրամի մեջ՝ տարեկան 80 մլն դոլար, 12 տարվա ընթացքում:

«Բնականաբար, Philip Morris-ը չի պատրաստվում պայքարել ծխախոտի դեմ, դա հստակ շահերի բախում է: Նրանք պարզապես ցանկանում են արմատներ թողնել նախկին ԽՍՀՄ երկրներում, եւ շատ երկրներում նրանք փորձում են, այսպես կոչված, «գիտահետազոտական կենտրոններ» բացել: Սա, բնականաբար, հակասում է առողջապահության շահերին, եւ ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, չհամագործակցել այս հիմնադրամի հոտ, գումարներ չընդունել նրանցից, քանի որ այդ փողերից, ինչպես ասում են, հոտ է գալիս», - ասաց ԱՀԿ ներկայացուցիչը:

Էլեկտրոնային ծխախոտ արտադրողներն այսօր ամեն կերպ փորձում են ապացուցել, որ իրենց արտադրանքն անվնաս չէ, ապա առնվազն պակաս վնասակար է, քան սովորական սիգարետները:

Սակայն ամենեւին կարեւոր չէ, ավել թե պակաս են վնասակար էլեկտրոնային ծխախոտները, նշում է Լենա Նանուշյանը: Այն փաստը, որ դրանք վնասակար են եւ որ ոչ մի լուրջ միջազգային կազմակերպություն դրանք քիչ վնասակար չի ճանաչել, ավելի բավական է, որպեսզի դրանք ներառվեն նոր հակածխախոտային օրենքում:

Լենա Նանուշյանը հիշեցրել է, որ 60 տարի գիտական հետազոտությունն առաջին անգամ ցույց է տվել, որ ծխախոտը թոքերի քաղցկեղ է առաջացնում, սակայն 10 տարի պահանջվեց, որպեսզի ծխելը պաշտոնապես ռիսկի գործոն համարվի: Այդ ամբողջ 10 տարվա ընթացքում ծխախոտային արդյունաբերությունը, այդ թվում նաեւ՝ վճարովի հետազոտությունների միջոցով, փորձել է ապացուցել, որ ծխախոտն իրականում անվնաս է: Այժմ նույն բանը տեղի է ունենում էլեկտրոնային ծխախոտի դեպքում, եւ հազիվ թե իմաստ ունի սպասել 10 տարի, որպեսզի դրանք վտանգավոր ճանաչվեն:

«Մենք չենք ցանկանում, որպեսզի պատմությունը կրկնվի: Այսօր արդեն կան գիտական ուսումնասիրություններ, որոնք հստակ ցույց են տվել, որ էլեկտրոնային ծխախոտի ծուխը վնասակար է առողջության համար: Այս թեմայով արդեն ուսումնասիրություններ կան, եւ պետք չէ սպասել, որ այդ ուսումնասիրությունները 1000-ը դառնան՝ հետո միայն միջոցներ ձեռնարկելու համար», - ասաց փոխնախարարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել