• Latest news

Նիհարելու համար ո՞ր ժամին է պետք նախաճաշել

1 սեպտեմբերի, 2018  14:59

Ուշ նախաճաշի համադրումը վաղ ընթրիքի հետ նպաստում է քաշի նվազմանը, պարզել են Անգլիայից գիտնականները: Այս մասին հայտնում է EurekAlert պորտալը:

Սուրեյ համալսարանի աշխատակիցները պիլոտային հետազոտության ընթացքում վերլուծել են, թե սնունդն ընդունելու ժամանակի փոփոխությունն ինչպես է ազդում սննդակարգի եւ  օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսների վրա, ինչպես նաեւ դիաբետի եւ սրտային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Փորձարկմանը մասնակցել է 29-ից մինչեւ 57 տարեկան 16 կամավոր: Նրանցից 9-ը 10 շաբաթ նախաճաշել է սովորականից 1,5 ժամ ուշ եւ ընթրել 90 րոպե վաղ: Մնացյալ 7 մարդը իրենց սննդային սովորությունները չեն փոխել: Ընդ որում՝ բոլոր մասնակիցները հետեւել են ավանդական սննդակարգին եւ խիստ դիետա են պահել:

Պարզվել է, որ նրանք, ովքեր փոխել են սնունդն ընդունելու ժամը, միջինը 2 անգամ ավելի շատ քաշ են կորցրել՝ հսկիչ խմբի համեմատությամբ: Մասնակիցները նշել են ախորժակի անկման եւ սնունդ ընդունելու միջեւ ձեռքի հետ ուտելու պակասեցման մասին:

«Չնայած այս հետազոտությունը ծավալուն չէ, այն մեզ անգին պատկերացում է տվել այն մասին, թե սնունդն ընդունելու ժամանակի ոչ մեծ փոփոխություններն ինչպես կարող են օգուտ տալ մեր օրգանիզմին: Ճարպաշերտերի կրճատումը նվազեցնում է ճարպակալման զարգացման եւ դրա հետ կապված հիվանդությունների հավանականությունը ու այդպիսով զգալիորեն բարելավում օրգանիզմի ընդհանուր վիճակը»,- հայտարարել է հետազոտության հեղինակներից մեկը՝ բժիշկ Ջոնաթան Ջոնսթոնը:

Ինչպես գիտնականներն են նշում, ստացած արդյունքները կօգտագործվեն սննդային սովորությունների վերաբերյալ ավելի ծավալուն գիտական հետազոտություններում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել