• Latest news

Ուրիշներին օգնելը առողջությանն օգտակար է, սակայն կան նաեւ բացառություններ

8 սեպտեմբերի, 2018  13:45

Ուրիշներին օգնելը առողջությանն օգտակար է: Ինչպես հայտնում է Psychosomatic Medicine: Journal of Biobehavioral Medicine-ը, նման եզրակացություն են կատարել Պիտսբուրգի համալսարանի մասնագետները: Գիտնականների կարծիքով՝ ուրիշներին օգնության ցուցաբերումն ակտիվացնում է ուղեղի այն հատվածները, որոնք կապված են ծնողական հոգածության հետ:

Հետազոտության շրջանակում կատարվել է 2 փորձ: Առաջինի ժամանակ 45 մարդ հնարավորություն է ստացել մրցանակ շահել այն բանի համար, ով եղել է կողքին եւ փողի կարիք է ունեցել (թիրախային աջակցություն), բարեգործական նվիրատվություն կատարել (ոչ թիրախային աջակցություն), իր համար:

Պարզվել է, որ մասնակիցներն ավելի նշանակալի սոցիալական մասնակցություն եւ իրենց ջանքերի ավելի մեծ արդյունավետություն են զգացել թիրախային աջակցության դեպքում: Միաժամանակ, ՄՌՏ-ն ցույց է տվել, որ անկախ աջակցության թիրախային կամ ոչ թիրախային լինելուց, մեծացել է ուղեղի այն հատվածների ակտիվությունը, որոնք պատասխանատու են ծնողական հոգածության համար, շերտավոր մարմնում եւ սեպտալ հատվածում: Սեպտալ հատվածի ավելի բարձր ակտիվությունը թիրախային աջակցության ժամանակ համահարաբերակցվել է նշաձեւ մարմնի ակտիվության նվազման հետ, որը կապված է վախի եւ սթրեսի արձագանքների հետ:

Երկրորդ փորձի ընթացքում գիտնականները վերլուծել են 382 մասնակիցների ինքնահաշվետվությունները թիրախային եւ ոչ թիրախային աջակցություն ցուցաբերելիս իրենց զգացողությունների մասին: Ինչպես եւ առաջին դեպքում, ՄՌՏ-ն պարզել է ուղեղի նշիկաձեւ մարմնի ավելի ցածր ակտիվություն նրանց մոտ, ովքեր տեղեկացրել են թիրախային աջակցության մասին:

Գիտնականների կարծիքով՝ հանուն ուրիշների բարօրության գործելով, մարդիկ զարգացնում են սոցիալական կապերը եւ առավելություններ ստանում: Մինչդեռ կան նաեւ բացառություններ. օրինակ՝ եթե մարդը ստիպված է երկար ժամանակ խնամել հիվանդ ազգականին, նրա մոտ կարող է զարգանալ քրոնիկական սթրես եւ դեպրեսիայի մեծ վտանգ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել