Կենսակերպի փոփոխությունը դրական է ազդում բարձր զարկերակային ճնշմամբ մարդկանց առողջության վրա: Նման եզրակացություն են կատարել Չապել Հիլլի Հյուսիսային Կարոլինայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, հայտնում է EurekAlert!-ը:
Հետազոտությանը մասնակցել են ճարպակալմամբ կամ ավելորդ քաշով 40-80 տարեկան 129 տղամարդիկ եւ կանայք: Բոլոր փորձարկվողները բարձր զարկերակային ճնշում ունեին՝ սնդիկի սյան 130-160/80-90 մմ:
Կամավորներին 3 խմբի են բաժանել: Առաջին խմբում ընդգրկվածները 16-շաբաթյա ժամկետում փոխել են իրենց կենսակերպը՝ սննդակարգի մեջ ներառելով մեծ քանակությամբ բանջարեղեն եւ մրգեր, նաեւ նվազագույնի հասցնելով կարմիր մսի, աղի եւ ածխաջրերի օգտագործումը: Դրանից բացի, նրանք պետք է պարբերաբար ֆիզիկական մարզումներ կատարեին:
Երկրորդ խմբում ընդգրկվածները ուշադրություն են դարձրել միայն առողջ սննդակարգի գործոնի վրա, իսկ երրորդ խումբն իր կենսակերպը ոչ մի ձեւով չի փոխել:
Փորձարկման ավարտին առաջին խումբը ոչ միայն նիհարել է, այլեւ սնդիկի սյան 16/10 մմ-ով նվազել է արյան ճնշումը: Երկրորդ խմբում զարկերակային ճնշումը նվազել է սնդիկի սյան 11/8 մմ-ով, իսկ երրորդ խմբում՝ սնդիկի սյան 3/4 մմ-ով:
Ուշագրավ է, որ արդյունքում առաջին խմբի կամավորների միայն 15 տոկոսն է շարունակել դեղորայքի կարիք ունենալ: Երկրորդ խմբում այս ցուցանիշը կազմել է 23 տոկոս, իսկ երրորդ խմբում ոչ մի դրական փոփոխություն չի գրանցվել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր