• Latest news

ԱՄՆ իշխանությունները հայտնել են էլեկտրոնային սիգարետների համաճարակի մասին. ծավալուն միջոցառումներ կձեռնարկվեն

13 սեպտեմբերի, 2018  16:08

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են երկրի երիտասարդների շրջանում էլեկտրոնային սիգարետներ ծխելու «համաճարակային» ծավալների մասին, հայտնել է FDA ղեկավար Սքոթ Գոթլիբը: Նա էլեկտրոնային սիգարետներ արտադրողներին զգուշացրել է, որ իշխանությունները կքննարկեն էլեկտրոնային սիգարետների համար բուրավետ հեղուկների վաճառքի արգելք սահմանելու հնարավորությունը:

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ թութունի եւ վեյփերի տաքացման էլեկտրոնային համակարգերի իրացմամբ զբաղվող ավելի քան 1,3 հազար ընկերությունների դեմ իշխանությունների ընդունած միջոցառումները կդառնան «վարչության ամբողջ պատմության մեջ ամենածավալունը»:

Վերջին կես տարում բարձրդասարանցիների շրջանում էլեկտրոնային սիգարետների օգտագործման դեպքերի թիվը 75 տոկոսով աճել է՝ 2017 թվականի նույն ցուցանիշի համեմատությամբ, վկայում են գերատեսչության տվյալները: Ինչպես պարզաբանել է Գոթլիբը, դեռահասների շրջանում վեյփերի տարածվածության կտրուկ աճը, այս ինդուստրիայում նոր առաջարկները, ինչպես նաեւ ծնողների եւ ուսուցիչների անհանգստությունը իրեն համոզել են, որ անչափահասների կողմից էլեկտրոնային սիգարետների գործածումը դարձել է «լայնամասշտաբ ճգնաժամ, որն անհրաժեշտ է շատ կարճ ժամանակում լուծել»: «Երիտասարդների շրջանում [էլեկտրոնային սիգարետներ ծխելու] տագնապալի եւ աճող միտումը, եւ որպես դրա հետեւանք՝ անցումը թմրամոլությանը, պետք է կասեցվի»,- շեշտել է նա:

Նրա վարչությունն արդեն նախազգուշացմամբ նամակներ է ուղարկել ավելի քան հազար ընկերությունների եւ ինտերնետ-խանութների, որոնցում նշված է, որ նրանք կարող են պատժվել 18 տարեկան չդարձած անձանց էլեկտրոնային սիգարետներ վաճառելու համար: Վարչությունն այս ոլորտում կրկնակի խախտումների համար 130 հասատատությունների համար սահմանել 279 դոլարից մինչեւ 11 182 դոլարի տուգանքներ:

Վեյփերի համար բուրավետ հեղուկների ամերիկյան խոշորագույն արտադրողներին իշխանությունները պարտավորեցրել են 60 օրում ներկայացնել անչափահասներին իրենց արտադրանքը վաճառքի զգալի սահմանափակումների մանրակրկիտ ծրագիր: Եթե նրանք չխոստանան միտումը «զգալիորեն փոխել», վարչությունը միջոցառումներ կքննարկի, որոնք կարող են հանգեցնել նրանց ապրանքի իրացման ժամանակավոր կամ մշտական արգելքի, եզրափակել է Գոթլիբը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել