Սառը ջրում լողալը օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ

14 սեպտեմբերի, 2018  20:18

Բացօթյա սառը ջրում լողալը օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ, պարզվել է բժիշկ Քրիս վան Թյուլեքենի, որը նախկինում եղել է BBC-ի առողջ կենսակերպի մասին ծրագրի հեղինակը, եւ Պորտսմուտի համալսարանի ու Բրայթոնի եւ Սասեքսի համալսարանական հիվանդանոցների գիտնականների անցկացրած հետազոտությամբ:

«Ձմռանը ծովում լողալը ամենաթարմացնող բանն է, որ կյանքում երբեւէ արել եմ: Ջրի տակ ես մարմնումս այրող ցավ եմ զգում եւ ոչ մեծ խուճապ: Սակայն միաժամանակ բոլոր բացասական մտքերը դադարում են ինձ տագնապ պատճառել:

Երկու րոպե հետո իմ մաշկի ջերմաստիճանը հասնում է ջրի ջերմաստիճանի մակարդակին: Ես սկսում եմ ինձ հարմարավետ զգալ, շնչառությունս նորմալանում է:

Նույնիսկ կարճ լողից հետո ես մի քանի ժամ էմոցիոնալ վերելք եմ զգում եւ մի քանի օր՝ անդորր»,- իր զգացողություններն այսպես է նկարագրում Քրիս վան Թյուլեքենը:

Նա պատմում է, որ 2016 թվականին ծրագրերի շարք պատրաստելիս ծանոթացել է Սառայի հետ: Այդ ժամանակ նա 26 տարեկան էր եւ 17 տարեկանից հակադեպրեսանտներ էր ընդունում: Նա ասում էր, որ դրանց պատճառով իրեն մշտապես մշուշի մեջ է զգում: Նա սիրում էր լողալ: Այդ ժամանակ բժիշկների հետ միասին որոշում ընդունվեց սառը ջրում լողալու փորձ կատարել:

Սառան ամեն շաբաթ լողում էր բացօթյա ջրավազանում, սառը ջրում: Յուրաքանչյուր լողից հետո նրա տրամադրությունն անմիջապես լավանում էր, դեպրեսիայի ախտանշանները եւ դեղերի քանակությունն աստիճանաբար կրճատվում էին:

Երկու տարի անց Սառան շարունակում է լողալ եւ արդեն հաբեր չի ընդունում:

Պորտսմուտի համալսարանի գիտնականների խումբը պնդում է, որ սառը ջրում սուզվելը օրգանիզմում առաջացնում է, այսպես կոչված, սթրես-պատասխան: Սա ֆիզիոլոգիական եւ հորմոնալ ռեակցիաների հավաքածու է, որոնք պետք է մարդուն օգնեն հաղթահարել պոտենցիալ սպառնալիքների լայն սպեկտր:

Երբ դուք կատարում եք սառը ջրում սուզում (որի ջերմաստիճանը 15 աստիճանից ցածր է), ձեր օրգանիզմի սթրես-պատասխանը նվազում է:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ այս դեպքում խոսքը նաեւ սթրեսի ընդհանուր մակարդակի նվազման մասին է: Գիտնականները սա անվանում են «կրոս-ընտելացում»: Սա այն է, երբ սթրեսի մի ձեւը մարմինն ընտելացնում է մյուսին:

Ավելի ու ավելի մեծ թվով ապացույցներ կան, որ դեպրեսիան կապված է ժամանակակից կյանքի ֆիզիկական եւ հոգեբանական խնդիրներին օրգանիզմի քրոնիկական սթրես-պատասխանի հետ:

Կրոս-ընտելացման էֆեկտի շնորհիվ սառը ջրում լողալը կարող է նվազեցնել սթրեսի քրոնիկական ռեակցիան, նշանակում է՝ բարելավել մարդու հոգեբանական վիճակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի