• Latest news

Համբուրգերներից հրաժարվելը կարող է մարդու մոտ «լոմկա» առաջացնել

25 սեպտեմբերի, 2018  12:20

Ոչ առողջ մթերքների (օրինակ՝ համբուրգերների) գործածումից հրաժարվելը կարող է մարդու մոտ առաջացնել զրկանքի կամ աբստինենտային համախտանիշ: Այս վիճակը նման է «լոմկային», որը թմրամոլները զգում են թմրանյութերից հրաժարվելուց հետո առաջին օրերին:

Ինչպես հայտնում է Appetite ամսագիրը, հետազոտության ընթացքում ուշադրության կենտրոնում էին վերամշակման բարձր աստիճանով մթերքները: Դրանց թվում էին՝ թխվածքները, ֆրի կարտոֆիլը եւ պիցցան: Գիտնականները հատուկ մեթոդ են մշակել ֆիզիկական եւ հոգեբանական աբստինենտային ախտանիշների չափման համար: Դրանից հետո նրանք հարցում են անցկացրել 231 մարդկանց շրջանում՝ պարզելու նրանց զգացողությունները վերամշակված մթերքների գործածման կրճատումից հետո (նախորդ տարվա համեմատությամբ):

Պարզվել է, որ այնպիսի զգացումները, ինչպիսին են թախիծը, գրգռվածությունը, հոգնածությունը եւ արգելված մթերքները կրկին համտեսելու ցանկությունը բարձրակետին են հասել ոչ առողջ սնունդ օգտագործել դադարելուց հետո առաջին 2-5 օրերին: Այնուհետեւ այս զգացողություններն աստիճանաբար վերացել են, որը նման է թմրանյութեր օգտագործելուց հետո աբստինենցիայի վիճակին: 

Այսպիսով, գիտնականների կարծիքով՝ աբստինենցիայի ախտանիշները կարող են դժվարացնել սնվելու ռեժիմում փոփոխությունների կատարումը՝ նպաստելով մարդու վերադարձին ոչ առողջ սնունդով սնվելու սովորությանը: Ընդ որում՝ որոշակի մթերքներից կախվածությունը նման է թմրամիջոցներից, ծխախոտից կամ ալկոհոլից կախվածությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել