• Latest news

Նեոնատոլոգները նոր սիմուլյացիոն կենտրոնում կսովորեն նորածիններին գրագետ օգնություն ցույց տալ (տեսանյութ)

26 սեպտեմբերի, 2018  17:51

Նեոնատալ սիմուլյացիոն կենտրոնում, որը շուտով կբացվի Երեւանում, արդեն 5 ռոբոտ ու մանեկեն կա, որոնց միջոցով ուսանողները եւ օրդինատորները, ինչպես նաեւ գործող նեոնատոլոգները եւ բուժքույրերը կսովորեն նորածիններին ճիշտ բժշկական օգնություն ցույց տալ:

Նեոնատոլոգ-բժիշկ Տաթեւիկ Ավանեսյանը, որը կենտրոնի մարզիչներից մեկն է, NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ մասնագետները 3 սովորական մանեկենների վրա կսովորեն մի շարք բազային գործողությունների կատարումը՝ պունկցիայից մինչեւ պորտի երակի կաթետերավորում: Կա նաեւ խորը անհաս երեխայի մանեկեն, որը «ծնվել» է հղիության 25-րդ շաբաթում եւ կշռում է ընդամենը մոտ 750 գրամ: Նա փոքրիկ է, թեթեւ եւ նրան գրկելը սարսափելի է. միանգամայն նման է իսկական անհաս նորածնի, մասնագետները հենց նրա օգնությամբ կսովորեն աշխատել անհաս երեխաների հետ:

Կենտորնում կա նաեւ ռոբոտ-նորածին, որը կարողանում է ոչ միայն լաց լինել, այլեւ սիմուլյացնել մի ամբողջ շարք ախտանիշներ, որոնք կարող են առաջանալ իսկական նորածնի մոտ: Ռոբոտը կառավարվում է համակարգչով, որի միջոցով կենտրոնի մարզիչները մոդելավորում են տարբեր սիմուլյացիաներ, որոնց ընթացքում «նորածնի» մոտ որեւիցե խնդիր է սկսվում, իսկ սովորող մասնագետները պետք է ըստ ախտանիշների հասկանան, թե ինչ խնդիր է առաջացել եւ նրան ինչպես համարժեք օգնություն ցույց տալ:

Կենտրոնում տեղադրված երեք խցիկները գրանցում են տեղի ունեցող ամեն ինչը, իսկ համակարգիչը հիշում է, թե բժիշկներն ինչ են արել, եւ սիմուլյացիայի ավարտից հետո կազմակերպում «վերլուծություն», որի շնորհիվ բժիշկները հասկանում են՝ որ հարցում են ճիշտ վարվել, իսկ որ հարցում դեռ պետք է սովորեն, որ իսկական հիվանդի հետ համանման իրավիճակում ավելի արագ եւ ավելի ճիշտ որոշումներ ընդունեն:

Սիմուլյացիոն կենտրոնի պաշտոնական բացումը տեղի կունենա այս տարի ավելի ուշ: Այն բացվում է Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի բազայի վրա, իսկ բոլոր սարքավորումները տրամադրել են Armenian Eye Care Project-ի դոնորները եւ ԱՄՆ-ից գործընկերները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել