• Latest news

Հղիանալու ամիսը եւ հետծննդյան դեպրեսիան փոխկապված են

28 սեպտեմբերի, 2018  22:14

Հղիանալու ամիսը եւ հետծննդյան դեպրեսիան փոխկապված են: Այս մասին նշված է Սան Խոսեի համալսարանի գիտնականների հետազոտության մեջ:

Պարզվել է, որ հունվարին հղիացած կանանց շրջանում հետծննդյան դեպրեսիան ավելի հաճախ է դիտվում: Փորձագետների կարծիքով, սա կապված է հղիության շրջանում արեւի լույսի պակասի հետ: Արդյունքում՝ կանայք, որոնք հղիացել են տարեսկզբի առաջին ամիսներին, հետագայում ավելի հաճախ են բախվում հետծննդյան դեպրեսիային, ընդ որում՝ այս օրինաչափությունը դիտվում է հյուսիսային կիսագնդում բնակվող կանանց շրջանում:

Ապագա մայրերի մոտ արեւի լույսի պակասի պատճառով սրվում են հոգեկան խանգարումները, այդ թվում՝ հետծննդյան դեպրեսիան:

Մասնագետները վերլուծել են 293 կանանց մասնակցությամբ երկու հետազոտությունների տվյալները: Գնահատվել են հետեւյալ գործոնները՝ հղիության վերջին երեք ամսում արեւոտ օրերի թիվը, հետծննդյան դեպրեսիայի մակարդակը: Արդյունքները ցույց են տվել, որ հունվարին կամ փետրվարին երեխայի բեղմնավորումը 30 տոկոսով մեծացրել է հետծննդյան դեպրեսիայի զարգացման հավանականությունը:

Դեպրեսիայի առաջացման հավանականության վտանգը մինչեւ 26 տոկոսով նվազել է, երբ կանայք հղիության վերջին երեք ամիսն անցկացրել են ամռանը: Հետծննդյան դեպրեսիան ավելի ծանր ձեւով է ընթացել, եթե երրորդ երեք ամիսը համընկել է աշնան-ձմռան շրջանին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել