• Latest news

Նորածինների մոտ մեծ է թրոմբոզի զարգացման վտանգը. հետազոտություն

28 սեպտեմբերի, 2018  23:37

Նորածինների մոտ մեծ է թրոմբոզի զարգացման վտանգը: Այսպիսի եզրակացության են հանգել ՌԳԱ Ֆիզիկա-քիմիական դեղագործության տեսական խնդիրների կենտրոնի աշխատակիցները՝ ռուս գործընկերների հետ միասին:

Հետազոտության շրջանակում համեմատվել է մեծահասակների եւ նորածինների (հասուն եւ անհաս) մոտ արյան մակարդելիության համակարգի վիճակը: Պարզվել է, որ նորածինների հեմոստազը, այսինքն՝ արյան հեղուկ վիճակի պահպանումը եւ անոթների պատերի վնասման դեպքում արյունահոսության դադարեցումը, զգալիորեն տարբերվում է մեծահասակների հեմոստազից:

Նորածինների մոտ մեծ է թրոմբոզի առաջացման վտանգը, նաեւ նկատվում է թրոմբոցիտների ակտիվանալու ցածր ունակություն: Ընդ որում՝ դիտարկված փոփոխությունները ավելի արտահայտված են եղել անհաս նորածինների շրջանում:

Գիտնականները նշում են, որ նորածինների հեմոստազը կյանքի առաջին օրերին գտնվում է սեփական հաշվեկշռի մեջ, որն արմատապես տարբերվում է մեծահասակների հաշվեկշռից. այն ավելի «փխրուն» է: Ցանկացած բարդություն, այդ թվում՝  անհաս վիճակը, այս հաշվեկշռի խախտում է առաջացնում եւ որպես հետեւանք՝ մեծ հաճախականությամբ թրոմբոզներ ու արյունահոսություն:

Գիտնականները շարունակում են իրենց հետազոտությունները եւ պատրաստվում են հետեւել էքստրեմալ անհաս նորածիններին: Դրանից բացի, մասնագետները փորձում են հասկանալ մեծահասակների եւ նորածինների հեմոստազի միջեւ այդքան մեծ տարբերությունը:

Մասնագետները հույս ունեն, որ աշխատանքի վերջնարդյունքը կլինի նորածինների սքրինինգային հետազոտության ուղեցույցը հեմոստազի համակարգի աշխատանքում քողարկված խախտումների հայտնաբերման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել