Մշակվել է նոր հակաբակտերիալ թերապիա՝ գալիում մետաղի օգտագործմամբ: Ինչպես հայտնում է Xinhua-ն, Վաշինգթոնի համալսարանի գիտնականների մշակումը հաջողությամբ փորձարկվել է շնչառական օրգանների ֆունկցիաների ծանր խանգարումներով տառապող հիվանդների վրա:
Ըստ հակաբիոտիկային թերապիայի աշխատանքի մեխանիզմի՝ բակտերիայի մեջ հայտնվելով մետաղն ամբողջությամբ խախտում է ախտածինի աշխատանքը: Նոր մոտեցումը թեստավորվել է Pseudomonas aeruginosa բակտերիաների վրա, որոնք ինֆեկցիաներ են առաջացնում թոքերում եւ միզուղիներում, ինչպես նաեւ վերքերում: Սա հիվանդների շրջանում բավականին տարածված խնդիր է, որոնց օրգանիզմում ինֆեկցիաների դեմ պայքարի մեխանիզմները խախտվում են այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին են կիստոզային ֆիբրոզը, քաղցկեղը եւ ՁԻԱՀ-ը:
Բանն այն է, որ երկաթը կարեւոր դերակատարում ունի բակտերիաների կենսագործունեության մեջ. դրանք աճի եւ բազմացման համար անհրաժեշտ երկաթը ձեռք են բերում մարդու օրգանիզմից: Սակայն գալիումն այս դեպքում «տրոյական ձիու» դեր է կատարում՝ քայքայելով բակտերիաների ԴՆԹ արտադրող համակարգը, դրանով իսկ դրանց զրկելով բազմանալու հնարավորությունից:
Լաբորատոր հետազոտությունների ընթացքում բակտերիաները գալիումի հանդեպ դանդաղորեն ռեզիզտենտություն են մշակել: Սակայն գիտնականներին հաջողվել է ուժեղացնել բուժական արդյունքը՝ գալիումը միացնելով արդեն գոյություն ունեցող հակաբիոտիկներին: Արդյունքում՝ պատրաստուկի ընդամենը մեկ դոզան բուժել է մկների թոքերի մահացու ինֆեկցիան, ինչպես նաեւ լավացրել է մուկովիսցիդոզով հիվանդների թոքերի ֆունկցիան:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր