ՀԱՅ ասոցիացիան (Asociacion HAY) հովանավորներ, որպես այդպիսին, չունի. ասոցիացիային նվիրատվություններ են կատարում շարքային հայերը, եւ այդ նվիրատվությունների շնորհիվ ասոցիացիան «Հայ Մանուկ» ծրագրի շրջանակում ֆինանսավորում է երեխաներ չունեցող հայ զույգերի ԱՄԲ միջամտությունը:
Այս պահին, մասնավոր անձանց նվիրատվությունների շնորհիվ ասոցիացիան կարողացել է արդեն ֆինանսավորել մի քանի զույգերի ԱՄԲ-ն. երկու տղա բոլորվին վերջերս է ծնվել, երրորդը՝ շուտով կծնվի: Սակայն Հայաստանում զույգերը, որոնք երեխա բեղմնավորելու համար օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների, այդ թվում ԱՄԲ-ի կարիք ունեն, մեծաթիվ են. հիմնադրամի շահառուների թիվն արդեն 800-ին է մոտենում:
ՀԱՅ ասոցիացիայի հիմնադիր Տիգրան Հակոբյան-Հովհաննիսյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց իր ասոցիացիայի մասին, ինչպես նաեւ պատասխանեց ե՛ւ շահառուների, ե՛ւ հիմնադրամի դոնորների կողմից առավել հաճախ տրվող հարցերին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տեղեկություն հիմնադրամին նվիրատվություն կատարել ցանկացողների համար.
Ասոցիացիայի կայքը. http://asociacionhay.org/donate/project/1
Ասոցիացիայի հավելվածը iTunes-ում. https://itunes.apple.com/us/app/association-hay/id1367431145?mt=8
Ասոցիացիայի հավելվածը Google Play-ում. https://play.google.com/store/apps/details?id=com.asociacion.hay
Բանկային փոխանցում. Caixabank, Spain
BIC/SWIFT CODE: CAIXESBBXXX
IBAN: ES79 2100 6802 5401 0004 1224
Հաշվի համար. 2100-6802-54-0100041224
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր